00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:01
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե չունես ուժեղ առաջնորդ ու բանակ, դու գործընկեր չես, այլ բեռ ես. Ռոբերտ Քոչարյան

© Photo : Social media of Robert KocharyanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2026
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքի առաջնորդի համոզմամբ՝ երկրի պաշտպանողունակությունը հենվում է մարտունակ բանակի, ուժեղ առաջնորդի և հզոր դաշնակցի վրա՝ այն երեք բաղադրիչների, որոնք, ըստ նրա, գործող իշխանությունները հետևողականորեն քանդում են։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ ներկայացրել է պետության անվտանգության և երկարատև խաղաղության սեփական բանաձևը։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ երկրի պաշտպանողունակությունը հենվում է երեք անկյունաքարային բաղադրիչների վրա, որոնք այսօր գործող վարչակազմի կողմից հետևողականորեն կազմաքանդվում են։ Ռոբերտ Քոչարյանի պնդմամբ՝ ամբողջական անվտանգություն ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։
«Չի կարող երկիրն ունենալ հզոր դաշնակից, եթե չունի ուժեղ առաջնորդ ու մարտունակ բանակ, հակառակ դեպքում դու ո՞ւմ ես պետք, դու այդ դեպքում գործընկեր չես, դու բեռ ես։ Առանց հզոր դաշնակցի դժվար է ապահովել ամբողջական անվտանգություն»,– հայտարարեց նա։
Երկրորդ նախագահը նախազգուշացրեց, որ ներկայիս իշխանությունների պատկերացրած «խաղաղությունը» կառուցված չէ օբյեկտիվ իրողությունների վրա, այլ բացառապես կախված է հակառակորդի բարի կամքից կամ նրա տեսած լավ ու վատ երազներից։
Անդրադառնալով զինված ուժերի ներկայիս վիճակին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդը ցավով արձանագրեց, որ բանակը կորցրել է իր դինամիկան և վերածվել է պահակային բանակի։
«Բանակը դարձել է պահակային, քանի որ դրա 90 տոկոսը միայն պահակություն է անում։ Ե՞րբ եք լսել զորավարժությունների մասին, ոչ թե շքերթի, այլ՝ զորավարժության։ Ոչինչ չի եղել, ոչինչ չի արվում, իսկ ժամանակակից բանակը չի կարող լինել պահակային»,– ասաց Քոչարյանը։
Նա համոզված է, որ գործող իշխանությունները նպատակաուղղված փչացնում են հարաբերությունները Հայաստանի ռազմավարական գործընկերների հետ։ Ըստ նրա՝ սա արվում է հանրությանը կանխամտածված հուսահատության հասցնելու համար։
«Հզոր դաշնակցի հետ ամեն օր հետևողական քայլերով փչացնում են հարաբերությունները. ինչի՞ համար, որ ստեղծեն մի վիճակ, երբ կասեն ձեզ՝ «ժողովո՛ւրդ ջան, ելք չունենք, մենակ ենք ու ոչ ոք մեր կողքին կանգնած չէ, խեղճ ենք ու պետք է ենթարկվենք բոլոր պահանջներին»։ Այլ բացատրություն այս ամենը չունի»,– ընդգծեց Քոչարյանը։
Դաշինքի առաջնորդը եզրափակեց, որ այս վտանգավոր ընթացքը կանգնեցնելու միակ ճանապարհը պետության ղեկը պրագմատիկ ուժերին վստահելն է։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0