https://arm.sputniknews.ru/20260524/edmvon-maruqjany-vstah-e-haj-rusakan-haraberutjunnerum-arka-tshgnazhamy-lutseli-e-102567166.html
Էդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի է
Էդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի է
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարի կարծիքով՝ հայ հանրության շրջանում միֆեր են տարածվում, թե հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման համար ինչ-որ հատուկ... 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T21:06+0400
2026-05-24T21:06+0400
2026-05-24T21:16+0400
էդմոն մարուքյան
«լուսավոր հայաստան» կուսակցություն
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101864847_0:84:1600:984_1920x0_80_0_0_4f459bfd5a66cd983860b881a8774f5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ կա։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ Կապանում պատասխանելով ցուցակի 2-րդ համար Կարպիս Փաշոյանի հարցին։ Մարուքյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում իրենք կլուծեն այդ ճգնաժամը։Նրա կարծիքով՝ այսօր հայ հանրության շրջանում միֆեր են տարածվում, թե հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման համար ինչ-որ հատուկ պահանջներ կան։ Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ առանց ՀՀ ինքնիշխանության զիջման իրենք կարգավորելու են ՌԴ-ի հետ հարաբերությունները։Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101864847_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0d423a3f1f74f06e44d054c436242af3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, ռուսաստան, հայաստան
էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, ռուսաստան, հայաստան
Էդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի է
21:06 24.05.2026 (Թարմացված է: 21:16 24.05.2026) «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի կարծիքով՝ հայ հանրության շրջանում միֆեր են տարածվում, թե հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման համար ինչ-որ հատուկ պահանջներ կան։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ կա։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ Կապանում պատասխանելով ցուցակի 2-րդ համար Կարպիս Փաշոյանի հարցին։ Մարուքյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում իրենք կլուծեն այդ ճգնաժամը։
«Հենց հիմա Լարսում խնդիր կա, հենց հիմա մեր ապրանքները հավաքում են ռուսական տարբեր խանութներից, և սա այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է։ Այդ ճգնաժամը պետք է կարգավորենք, դա չի լինելու մեր ինքնիշխանության հաշվին. պարզապես ակնկալվում են նորմալ, գործընկերային հարաբերություններ, որոնց արդյունքում այս հարցերը կլուծվեն»,– ասաց Մարուքյանը։
Նրա կարծիքով՝ այսօր հայ հանրության շրջանում միֆեր են տարածվում, թե հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման համար ինչ-որ հատուկ պահանջներ կան։ Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ առանց ՀՀ ինքնիշխանության զիջման իրենք կարգավորելու են ՌԴ-ի հետ հարաբերությունները։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։