00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:01
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ավելի լավ բան կառաջարկեմ. Ծառուկյանը՝ իր առանձնատունը ծերերի կենտրոն դարձնելու մասին

© Photo : Screenshot / Kentron TVԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը շեշտեց՝ պատերազմում վիրավորում ստացած անձանց պետք է մեծ ուշադրություն դարձնել:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր սեփական առաջարկն է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ կառավարական տների հետ կապված:
Նշենք, որ Փաշինյանը մայիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում քարոզորշավի ժամանակ կրկին սպառնաց ԲՀԿ առաջնորդին։ Նա պնդեց, թե քանի Հայաստանը կա, Գագիկ Ծառուկյանից վերցնելու են բոլոր տները ու մինչև 2031թ.–ը Կոտայքի մարզում գտնվող նրա առանձնատունը, որն ինքն անվանեց «սարի գլխի տուն», պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես շուտով դառնալու է նրա փեսայի՝ Կարապետ Գուլոյանի տունը։

«Ավելի լավ բան առաջարկեմ: Կառավարական տները կարող ենք նվիրել պատերազմների մասնակից և վիրավորված տղաներին: Նրանք հերոսներ են, ապաքինման կարիք ունեն: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներն էլ ես կտամ՝ իմ միջոցներով»,- Էջմիածնում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Ծառուկյանը:

Քաղաքական գործիչը շեշտեց՝ պատերազմում վիրավորում ստացած անձանց պետք է մեծ ուշադրություն դարձնել:
«Եթե տենց հզոր տղա է, որ կարող է խլել ու տալ, ապա Սյունիքում սարերի գլխին տեղակայված դիրքերում կանգնած ադրբեջանցիներին թող հանի ու տարածքները կրկին վերադարձնի ժողովրդին: Միայն դատարկ խոսելով չի»,-ասաց Ծառուկյանը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0