https://arm.sputniknews.ru/20260524/argravel-en-arcakhi-nakhkin-nakhagahi-herakhvosy-pastaban--102566529.html
Առգրավել են Արցախի նախկին նախագահի հեռախոսը. փաստաբան
Առգրավել են Արցախի նախկին նախագահի հեռախոսը. փաստաբան
Sputnik Արմենիա
Մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Երևանում տեղակայված Արցախի ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը: 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T20:37+0400
2026-05-24T20:37+0400
2026-05-24T20:46+0400
սամվել շահրամանյան
ռոման երիցյան
հհ քննչական կոմիտե
հարցաքննություն
հեռախոս
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527593_0:240:1280:960_1920x0_80_0_0_5ab88a9f70fcfffcdff6969d9a043fa8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը մի քանի օր առաջ առգրավվել է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին մանրամասներ հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը: Նշենք, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է:«Սամվել Շահրամանյանին ՔԿ են կանչել հարցաքննության դեռ մայիսի 15-ին, ներկայացրել են առգրավվման մասին որոշումը»,- ասաց Երիցյանը:Իր «Ֆեյսբուքի» էջում էլ փաստաբանը գրել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունից հայտնել են նաև, որ ծառայողական բնակարաններն ազատելու հարյուրավոր ծանուցումներ են ուղարկել արցախցիներին, այդ թվում՝ Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․) Ֆելիքս Գաբրիելյանին ու ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։Երիցյանը նաև շեշտել է, որ նշված բնակարանը ՀՀ-ում Ֆելիքս Գաբրիելյանի և իր ընտանիքի անդամների միակ կեցավայրն է։Ըստ փաստաբանի՝ բացի նշվածներից, նախաձեռնված են նմանատիպ հարյուրավոր գործընթացներ։Փաստաբանի խոսքով՝ 2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ այն մինչ օրս հրապարակված չէ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527593_0:0:1280:960_1920x0_80_0_0_8f2818fda5b6a7a90e57516ea275d079.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, ռոման երիցյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն, հեռախոս, արցախ
սամվել շահրամանյան, ռոման երիցյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն, հեռախոս, արցախ
Առգրավել են Արցախի նախկին նախագահի հեռախոսը. փաստաբան
20:37 24.05.2026 (Թարմացված է: 20:46 24.05.2026) Մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Երևանում տեղակայված Արցախի ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը մի քանի օր առաջ առգրավվել է:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին մանրամասներ հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը:
Նշենք, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է:
«Սամվել Շահրամանյանին ՔԿ են կանչել հարցաքննության դեռ մայիսի 15-ին, ներկայացրել են առգրավվման մասին որոշումը»,- ասաց Երիցյանը:
Իր «Ֆեյսբուքի» էջում էլ
փաստաբանը գրել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունից հայտնել են նաև, որ ծառայողական բնակարաններն ազատելու հարյուրավոր ծանուցումներ են ուղարկել արցախցիներին, այդ թվում՝ Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․) Ֆելիքս Գաբրիելյանին ու ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։
Երիցյանը նաև շեշտել է, որ նշված բնակարանը ՀՀ-ում Ֆելիքս Գաբրիելյանի և իր ընտանիքի անդամների միակ կեցավայրն է։
Ըստ փաստաբանի՝ բացի նշվածներից, նախաձեռնված են նմանատիպ հարյուրավոր գործընթացներ։
«Խախտման փաստական հիմք ծանուցմամբ չի վկայակոչվել, իրավական հիմքերը խոսում են լրիվությամբ այլ իրավիճակի մասին, իսկ ընդամենը 3 նախադասությունից բաղկացած ծանուցումն էլ ունի ուղղագրական և փաստական տասնյակ սխալներ»,- գրել է Երիցյանը:
Փաստաբանի խոսքով՝ 2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ այն մինչ օրս հրապարակված չէ: