https://arm.sputniknews.ru/20260523/irann-u-amnn-mvot-en-hushagri-hamadzajnecmany-baghaji-102541327.html
Իրանն ու ԱՄՆ–ն մոտ են հուշագրի համաձայնեցմանը. Բաղայի
Իրանն ու ԱՄՆ–ն մոտ են հուշագրի համաձայնեցմանը. Բաղայի
Sputnik Արմենիա
Կողմերի դիրքորոշումները մոտ են, բայց կան նաև չկարգավորված հարցեր։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T18:24+0400
2026-05-23T18:24+0400
2026-05-23T18:24+0400
իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագրի նախապատրաստման ավարտական փուլում են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Նա Իրանի պետական հեռուստատեսությանն ասել է, որ վերջին օրերին քննարկվել են որոշ կետեր, ներկայացվել են առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են:Դիվանագետի խոսքով` մանրամասները կքննարկվեն 30-60 օրվա ընթացքում, և ի վերջո համաձայնություն ձեռք կբերվի: Բաղային հավելել է, որ քննարկվում են ԱՄՆ-ի ծովային հարձակումների դադարեցման և Իրանի արգելափակված ակտիվների ապասառեցման հարցերը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր
Իրանն ու ԱՄՆ–ն մոտ են հուշագրի համաձայնեցմանը. Բաղայի
Կողմերի դիրքորոշումները մոտ են, բայց կան նաև չկարգավորված հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագրի նախապատրաստման ավարտական փուլում են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նա Իրանի պետական հեռուստատեսությանն ասել է, որ վերջին օրերին քննարկվել են որոշ կետեր, ներկայացվել են առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են:
«Մեր դիրքորոշումն այն էր, որ նախ համաձայնեցնենք 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը, որը կարտացոլի պարտադրված պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ ամենակարևոր հարցերը և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարցերը», - նշել է նա:
Դիվանագետի խոսքով` մանրամասները կքննարկվեն 30-60 օրվա ընթացքում, և ի վերջո համաձայնություն ձեռք կբերվի: Բաղային հավելել է, որ քննարկվում են ԱՄՆ-ի ծովային հարձակումների դադարեցման և Իրանի արգելափակված ակտիվների ապասառեցման հարցերը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: