00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռոսսելխոզնադզորը հայտարարել է նաև միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին

© Sputnik / Asatur YesayantsՄիրգ
Միրգ - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2026
Բաժանորդագրվել
2026 թվականի մայիսի տվյալներով՝ Ռոսսելխոզնադզորը հայկական բանջարեղենում և մրգերում հայտնաբերել է վտանգավոր միջատներով ու բակտերիաներով վարակման 146 դեպք։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ–բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտարարել է «Վեստի» հաղորդաշարի եթերում։
Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից, քանի որ 96,2 միլիոն միավոր ծաղկային արտադրանքում կարանտինային օբյեկտների 135 դեպք է հայտնաբերվել, ինչը 2025 թվականին հայտնաբերված խախտումների ընդհանուր թվի 77%-ն է։ Սահմանափակումները գործելու են այնքան ժամանակ, մինչև ստուգումներ անցկացվեն ջերմոցային տնտեսություններում, և արդյունքները վերլուծության ենթարկվեն։
«Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ», - ասել է Դանկվերտը:
2026 թվականի մայիսի տվյալներով՝ Ռոսսելխոզնադզորը հայկական բանջարեղենում և մրգերում հայտնաբերել է վտանգավոր միջատներով ու բակտերիաներով վարակման 146 դեպք։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 21-ին հայտարարեց, որ կառավարությունը Ռոսսելխոզնադզորից պաշտոնական որևէ գրություն չի ստացել Հայաստանից ծաղիկների արտահանման ժամանակավոր սահմանափակման մասին։ Նույն օրը ռուսական գերատեսչությունը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ ընդգծելով, որ գրությունն ուղարկվել է ոչ թե նախարարություն, այլ տեսչական մարմին։
«Հայտնում ենք, որ գրությունը պաշտոնապես ուղարկվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին», — ասված էր հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները սկսել են վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև այս թեմային և ծաղիկների ներկրման սահմանափակումների հետ կապված իրավիճակն անվանեց «աշխատանքային»՝ նշելով, որ նման իրավիճակներ վերջին տարիներին տասնյակ անգամներ են եղել։
Լրահոս
0