https://arm.sputniknews.ru/20260522/rd-aats-n-ghrimum-anorinakan-migraciaji-aliq-e-bacahajtel-otarerkraci-e-dzerbakalvel-102507062.html
ՌԴ ԱԱԾ-ն Ղրիմում անօրինական միգրացիայի ալիք է բացահայտել. օտարերկրացի է ձերբակալվել
ՌԴ ԱԱԾ-ն Ղրիմում անօրինական միգրացիայի ալիք է բացահայտել. օտարերկրացի է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T18:23+0400
2026-05-22T18:23+0400
2026-05-22T18:23+0400
ղրիմ
միգրացիա
ռուսաստան
օտարերկրացի
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96022678_0:7:1214:689_1920x0_80_0_0_caa14af92443c3008d5fbec59e2f3339.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ղրիմում անօրինական միգրացիայի ալիք է բացահայտվել, ձերբակալվել է երկու մարդ, որոնցից մեկն օտարերկրացի է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։«Խափանվել է մի խումբ անձանց հակաիրավական գործունեությունը, որոնք մեղադրվում են նախնական համաձայնությամբ Ռուսաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների անօրինական գտնվելը կազմակերպելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվել են Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի՝ ծնված 1998 թվականին, և նրա հանցակիցը՝ Ռուսաստանի քաղաքացի, Յալթայի բնակիչ՝ ծնված 1983 թվականին:Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ըստ ԱԴԾ վարչության տվյալների՝ Յալթայի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ օտարերկրացու նկատմամբ՝ կալանավորումը:Քրեական գործով անցնում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից վեց անձ, որոնք անօրինական կերպով եղել են Ռուսաստանի տարածքում: Պարզվում է նաև այլ օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը, որոնք կարող էին Ռուսաստանի տարածքում օրինական կարգավիճակ ստանալ քրեական գործով մեղադրյալների միջոցով։
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96022678_74:0:993:689_1920x0_80_0_0_e3ae4b89d2015f8a148b20575af0b985.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, միգրացիա, ռուսաստան, օտարերկրացի, ձերբակալություն
ղրիմ, միգրացիա, ռուսաստան, օտարերկրացի, ձերբակալություն
ՌԴ ԱԱԾ-ն Ղրիմում անօրինական միգրացիայի ալիք է բացահայտել. օտարերկրացի է ձերբակալվել
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ղրիմում անօրինական միգրացիայի ալիք է բացահայտվել, ձերբակալվել է երկու մարդ, որոնցից մեկն օտարերկրացի է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Խափանվել է մի խումբ անձանց հակաիրավական գործունեությունը, որոնք մեղադրվում են նախնական համաձայնությամբ Ռուսաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների անօրինական գտնվելը կազմակերպելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվել են Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի՝ ծնված 1998 թվականին, և նրա հանցակիցը՝ Ռուսաստանի քաղաքացի, Յալթայի բնակիչ՝ ծնված 1983 թվականին:
«Մեղադրյալները կազմակերպել են կեղծ միգրացիոն հաշվառում, զբաղվել են աշխատանքային գործունեության համար արտոնագրերի ձևակերպմամբ, օտարերկրյա քաղաքացիներին ապահովել են Յալթայի շինարարական օբյեկտներից մեկում աշխատանքով և կացարանով՝ առանց փաստացի գրանցման»,-հայտնել են վարչությունից:
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ըստ ԱԴԾ վարչության տվյալների՝ Յալթայի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ օտարերկրացու նկատմամբ՝ կալանավորումը:
Քրեական գործով անցնում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից վեց անձ, որոնք անօրինական կերպով եղել են Ռուսաստանի տարածքում: Պարզվում է նաև այլ օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը, որոնք կարող էին Ռուսաստանի տարածքում օրինական կարգավիճակ ստանալ քրեական գործով մեղադրյալների միջոցով։