https://arm.sputniknews.ru/20260522/npatakajin-ev-hamakargvats-hardzakum-ynddimadir-qaghaqakan-uzhi-dem-bhk--102488419.html
Նպատակային և համակարգված հարձակում է ընդդիմադիր ուժի դեմ․ ԲՀԿ–ի հայտարարությունը
Նպատակային և համակարգված հարձակում է ընդդիմադիր ուժի դեմ․ ԲՀԿ–ի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Տոնոյանը միջազգային կառույցների, ՀՀ–ում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը հրավիրում է երկրում տեղի ունեցող... 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T12:20+0400
2026-05-22T12:20+0400
2026-05-22T13:00+0400
հայաստան
ընդդիմություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
իվետա տոնոյան
անդրանիկ թևանյան
մարտուն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25609136_0:84:1600:984_1920x0_80_0_0_9239cd11fa4da623c30adeaa4762f104.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցողը գնահատում է որպես նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի և պատգամավորության թեկնածուների դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուներ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի բնակարաններում և աշխատավայրերում իրականացվող խուզարկություններին։Տոնոյանի խոսքով՝ սա նաև իշխանության արձագանքն է երեկ Գյումրիում տեղի ունեցած բազմամարդ հանդիպումների։Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչած ուղիղ և անուղղակի մեղադրանքներին, Տոնոյանը նշել է, որ կուսակցությունը համագործակցության հուշագրեր ունի արտերկրի մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության, ինչպես նաև Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ԲՀԿ-ն հայտարարում է՝ որևէ բռնաճնշում, հալածանք և քաղաքական հետապնդում չեն կարող ազդել քաղաքական ուղեգծի վրա։«Մենք միշտ պաշտպանել ենք և շարունակելու ենք պաշտպանել հայկական շահը և Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը»,- եզրափակել է Տոնոյանը։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
https://arm.sputniknews.ru/20260522/nakhyntrakan-shrjanum-arden-43-qreakan-varujt-e-nakhadzernvel-hh-hakakvorupcivon-kvomite-102483240.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25609136_89:0:1512:1067_1920x0_80_0_0_13cc578458cdff3165ced43a2f3c3763.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ընդդիմություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), իվետա տոնոյան, անդրանիկ թևանյան, մարտուն գրիգորյան
հայաստան, ընդդիմություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), իվետա տոնոյան, անդրանիկ թևանյան, մարտուն գրիգորյան
Նպատակային և համակարգված հարձակում է ընդդիմադիր ուժի դեմ․ ԲՀԿ–ի հայտարարությունը
12:20 22.05.2026 (Թարմացված է: 13:00 22.05.2026) Տոնոյանը միջազգային կառույցների, ՀՀ–ում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը հրավիրում է երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցողը գնահատում է որպես նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի և պատգամավորության թեկնածուների դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուներ
Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի բնակարաններում և աշխատավայրերում իրականացվող խուզարկություններին։
Տոնոյանի խոսքով՝ սա նաև իշխանության արձագանքն է երեկ Գյումրիում տեղի ունեցած բազմամարդ հանդիպումների։
«Հրավիրում ենք նաև միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա։ Եթե դուք չեք տեսնում կամ չտեսնելու եք տալիս այս խայտառակ իրողությունները, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում»,- շեշտել է Տոնոյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչած ուղիղ և անուղղակի մեղադրանքներին, Տոնոյանը նշել է, որ կուսակցությունը համագործակցության հուշագրեր ունի արտերկրի մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության, ինչպես նաև Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։
ԲՀԿ-ն հայտարարում է՝ որևէ բռնաճնշում, հալածանք և քաղաքական հետապնդում չեն կարող ազդել քաղաքական ուղեգծի վրա։
«Մենք միշտ պաշտպանել ենք և շարունակելու ենք պաշտպանել հայկական շահը և Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը»,- եզրափակել է Տոնոյանը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։