https://arm.sputniknews.ru/20260522/larsum-kutakumner-en-qani-vor-rdi-het-arevtrashrjanarutjuny-metsacel-e-papvojan-102497315.html
Լարսում կուտակումներ են, քանի որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է. Պապոյան
Լարսում կուտակումներ են, քանի որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է. Պապոյան
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ այդ առումով ոչ մի խնդիր չկա։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T14:51+0400
2026-05-22T14:51+0400
2026-05-22T14:52+0400
հայաստան
ռուսաստան
գևորգ պապոյան
վերին լարս
բեռնատար
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97212956_0:0:1280:721_1920x0_80_0_0_73809b0f3b2ff0e99f5609281f2ac24a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական բեռնատարները, որոնք չեն կարողանում հատել վրաց–ռուսական սահմանը, վկայում են այն մասին, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այս պահին արձակուրդի մեջ է։Նա պատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, որ հայ բիզնեսմենների բեռնատարները Լարսի անցակետում կանգնած են ու չեն կարողանում անցնել սահմանը, որի հետևանքով ոչ միայն ապրանքն է փչանում, այլև ֆինանսակա կորուստներ են ունենում։Պապոյանի խոսքով` Ռուսաստանի գործընկերների հետ աշխատում են, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեն, և մի քանի օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն։Նա կոնկրետ տվյալներ չուներ, թե ինչ ապրանքներ են փչացել այս օրերի ընթացքում, բայց կարծում է, որ բեռնափոխադրումների ժամանակ նման կանգնառներ լինում են, և դա նորմալ է։Պապոյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ այդ առումով ոչ մի խնդիր չկա։ՀՀ իշխանությունը համոզված է` ռուսական գազի հարցում խնդիր չի լինի, բայց «պլան Բ» ևս ունեն«Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, որի օրոք գազի գինը չի թանկացել, մնացած բոլոր ղեկավարների օրոք, որոնք իբր թե մոտ են եղել Ռուսաստանի հետ, գազը թանկացել է»,– հայտարարեց նախարարը։Հիշեցնենք` 2019 թ. հունվարին ՌԴ–ից Հայաստան մատակարարվող գազի գինը թանկացել է, բայց ոչ սպառողների համար. սահմանին այն դարձավ 165 դոլար 1000 խմ–ի դիմաց՝ նախկին 150 դոլարի փոխարեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97212956_37:0:1174:853_1920x0_80_0_0_81a9f7b9044f7d10841154bea5692257.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գևորգ պապոյան, վերին լարս, բեռնատար, գազ
հայաստան, ռուսաստան, գևորգ պապոյան, վերին լարս, բեռնատար, գազ
Լարսում կուտակումներ են, քանի որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է. Պապոյան
14:51 22.05.2026 (Թարմացված է: 14:52 22.05.2026) Գևորգ Պապոյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ այդ առումով ոչ մի խնդիր չկա։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական բեռնատարները, որոնք չեն կարողանում հատել վրաց–ռուսական սահմանը, վկայում են այն մասին, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այս պահին արձակուրդի մեջ է։
Նա պատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, որ հայ բիզնեսմենների բեռնատարները Լարսի անցակետում կանգնած են ու չեն կարողանում անցնել սահմանը, որի հետևանքով ոչ միայն ապրանքն է փչանում, այլև ֆինանսակա կորուստներ են ունենում։
Պապոյանի խոսքով` Ռուսաստանի գործընկերների հետ աշխատում են, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեն, և մի քանի օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն։
«Ընդհանուր առմամբ բոլոր խնդիրների լուծման վերջին օրը հունիսի 7–ն է, մեր գործարարները գիտեն այդ մասին։ Տեխնիկական խնդիրներ են և կապված են նրա հետ, որ շատ մեծ ծավալի արտահանում ու ներմուծում ունենք դեպի Ռուսաստան և այնտեղից մեր երկիր, այսինքն` առւտրաշրջանառությունը մեծացել է, շատ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս ու գնում մեր երկիր»,– ընդգծեց նախարարը։
Նա կոնկրետ տվյալներ չուներ, թե ինչ ապրանքներ են փչացել այս օրերի ընթացքում, բայց կարծում է, որ բեռնափոխադրումների ժամանակ նման կանգնառներ լինում են, և դա նորմալ է։
Պապոյանն անդրադարձավ նաև ռուսական գազի գնին` նշելով, որ այդ առումով ոչ մի խնդիր չկա։
«Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, որի օրոք գազի գինը չի թանկացել, մնացած բոլոր ղեկավարների օրոք, որոնք իբր թե մոտ են եղել Ռուսաստանի հետ, գազը թանկացել է»,– հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք` 2019 թ. հունվարին ՌԴ–ից Հայաստան մատակարարվող գազի գինը թանկացել է, բայց ոչ սպառողների համար. սահմանին այն դարձավ 165 դոլար 1000 խմ–ի դիմաց՝ նախկին 150 դոլարի փոխարեն։