https://arm.sputniknews.ru/20260522/hhum-31-buhi-119-masnagitutjan-hamar-voch-mi-dimvord-chi-eghel-gtk-102497719.html
ՀՀ–ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ
ՀՀ–ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ
Sputnik Արմենիա
Ամենապահանջած մասնագիտությունների տասնյակն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T15:16+0400
2026-05-22T15:16+0400
2026-05-22T15:16+0400
հայաստան
բուհ
դիմորդ
գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն)
կարո նասիբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/810/65/8106556_0:171:3033:1877_1920x0_80_0_0_a6c0584588084b38e8d268069af825b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։ Այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը` ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։Դիմորդներ ավելի շատ ունեն Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանն է, իսկ երրորդում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։Այս բուհերին, ըստ պահանջարկի, հաջորդում են Երևանի պետական բժշկական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը և այլն։Նասիբյանը նաև նշեց, որ ամենապահանջված մասնագիտությունների տասնյակն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել։Մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵԲՊՀ-ի «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 2.9 դիմորդ, երկրորդ տեղում նույն բուհի «Բուժական գործ» մասնագիտությունն է` 2.3 դիմորդ, երրորդը ԵՊՀ-ի «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.1 դիմորդ, չորրորդը՝ ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտությունը»` 2 դիմորդ։ Միևնույն ժամանակ ամենապահանջված 10 մասնագիտությունից 5-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են։Նասիբյանը նաև հայտնեց` 22 բուհի 53 մասնագիտություն ունեն ընդամենը 1-ական դիմորդ, իսկ 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ այս փուլում չկա։ ԳԹԿ փոխտնօրենը չնշեց բուհերը, նրա խոսքով` գուցե ընդունելության 3-րդ փուլում այդ բուհերում դիմորդներ լինեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/810/65/8106556_150:0:2881:2048_1920x0_80_0_0_5a51ebb93ed4b90b3fb2b56353fc91cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուհ, դիմորդ, գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն), կարո նասիբյան
հայաստան, բուհ, դիմորդ, գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն), կարո նասիբյան
ՀՀ–ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ
Ամենապահանջած մասնագիտությունների տասնյակն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։ Այս մասին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը` ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։
«Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել են 2133 անվճար և 10 587 վճարովի տեղեր։ Նախորդ տարի եղել է 2142 անվճար և 9998 վճարովի տեղ։ ԳԹԿ–ում հայտագրվել է 16 482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպվելու են 49 միասնական քննական կենտրոնում»,– ասաց Նասիբյանը։
Դիմորդներ ավելի շատ ունեն Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանն է, իսկ երրորդում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Այս բուհերին, ըստ պահանջարկի, հաջորդում են Երևանի պետական բժշկական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը և այլն։
Նասիբյանը նաև նշեց, որ ամենապահանջված մասնագիտությունների տասնյակն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է մնացել։
Մեկ տեղի հարաբերակցությամբ առավել շատ դիմորդներ ունի ԵԲՊՀ-ի «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 2.9 դիմորդ, երկրորդ տեղում նույն բուհի «Բուժական գործ» մասնագիտությունն է` 2.3 դիմորդ, երրորդը ԵՊՀ-ի «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.1 դիմորդ, չորրորդը՝ ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտությունը»` 2 դիմորդ։ Միևնույն ժամանակ ամենապահանջված 10 մասնագիտությունից 5-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են։
Նասիբյանը նաև հայտնեց` 22 բուհի 53 մասնագիտություն ունեն ընդամենը 1-ական դիմորդ, իսկ 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ այս փուլում չկա։ ԳԹԿ փոխտնօրենը չնշեց բուհերը, նրա խոսքով` գուցե ընդունելության 3-րդ փուլում այդ բուհերում դիմորդներ լինեն։