00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հերթական հրեշավոր հանցագործությունը». Պեսկովը՝ ԼԺՀ-ի քոլեջին հասցված հարվածի մասին

© Photo : Леонид ПасечникՍտարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքը
Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքը - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2026
Բաժանորդագրվել
Հարվածի հետևանքով կա 4 զոհ, 39 վիրավոր։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում քոլեջի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածն անվանել է Կիևի ռեժիմի հրեշավոր հանցագործություն:
Ավելի վաղ ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 35 մարդ. ավելի ուշ պարզվեց, որ վիրավորների թիվը 39 է, կա նաև 4 զոհ:
«Հրեշավոր հանցագործություն։ Սա Կիևի ռեժիմի հերթական հանցագործությունն է՝ հարված ուսումնական օբյեկտին, որտեղ երեխաներ և երիտասարդներ են։ Հրեշավոր հանցագործություն է», - ասել է Պուտինը լրագրողներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0