00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հանուն հզոր հայրենիքի. Եզրաս արքեպիսկոպոսը հորդորում է մասնակցել ընտրություններին

Բաժանորդագրվել
Հոգևորականն ընդգծել է՝ հունիսի 7–ի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ դրանք կանխորոշելու են երկրի և պետականության ապագան:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ տեսաուղերձով դիմել է հայ ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին հանուն հզոր հայրենիքի: Այս մասին հայտնում է թեմի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ հունիսի 7–ի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ դրանք կանխորոշելու են երկրի և պետականության ապագան:
«Մենք կանգնած ենք գոյաբանական սահմանագծին, ուստի մեզանից յուրաքանչյուրը՝ որպես հոգացավ և ազգասեր հայ, որպես պատասխանատու և օրինապաշտ քաղաքացի, մեր սրբազան պարտքն ու իրավունքն է անվերապահորեն մասնակցել ընտրություններին, որով կփրկենք մեր ինքնության հիմնասյուները, ազգային սրբությունները, հայրենիքն ու պետականությունը կործանումից»,– հայտարարել է արքեպիսկոպոսը։
Նա կոչ է արել անտարբերությամբ չմեղանչել, որպեսզի հետագայում ստիպված չլինենք երեխաների առջև գլխիկոր խոստովանել, որ 2026թ. ընտրություններին սեփական անտարբերության պատճառով մեր հայրենիքում զրկվեցինք հայկական անձնագրից, ինչպես արցախահայերը՝ Արցախում:
«Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, քանի որ հենց այդ ձայների հանրագումարով պետք է պաշտպանենք մեր հավատն ու Հայ առաքելական եկեղեցին կեղծ բարենորոգիչներից։ Ուրեմն ի գործ` դեպի ընտրատեղամաս, կատարենք ընտրություն հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ուժեղ հայրենիքի, հանուն հայի ինքնության պահպանության, արդարության ու համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման»,– ընդգծել է հոգևորականը` ավելացնելով, որ անվերապահորեն վստահում է մեր ազգի արդարամիտ զավակներին, հոգևոր–ազգային արժեքներին, հայրենիքի ու մայր եկեղեցու նկատմամբ նրանց հավատարմությանը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0