https://arm.sputniknews.ru/20260522/hajaqven-kyhic-pahanjum-e-chegharkel-nikvol-pashinjani-grancumy-vorpes-teknatsu-102484223.html
«ՀայաՔվեն» ԿԸՀ–ից պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի գրանցումը որպես թեկնածու
«ՀայաՔվեն» ԿԸՀ–ից պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի գրանցումը որպես թեկնածու
Sputnik Արմենիա
Միավորումը իրավապահ մարմիններին, դատարաններին հորդորում է տուրք չտալ իշխանության ապօրինի ճնշումներին և իրականացնել արդարադատություն` խստորեն պահպանելով... 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T11:48+0400
2026-05-22T11:48+0400
2026-05-22T11:49+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
«հայաքվե»
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:206:1600:1106_1920x0_80_0_0_50c0fd67b0c547d21438175456083d39.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:Քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:«Հայաքվեն» շեշտում է, որ արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ:Միավորումը իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում տուրք չտալ գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին և իրականացնել արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները:Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cbed854a7fc9421d771cf7455e8e850f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, «հայաքվե», կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայաստան, նիկոլ փաշինյան, «հայաքվե», կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«ՀայաՔվեն» ԿԸՀ–ից պահանջում է չեղարկել Նիկոլ Փաշինյանի գրանցումը որպես թեկնածու
11:48 22.05.2026 (Թարմացված է: 11:49 22.05.2026) Միավորումը իրավապահ մարմիններին, դատարաններին հորդորում է տուրք չտալ իշխանության ապօրինի ճնշումներին և իրականացնել արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:
Քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:
«Գործող վարչախումբը, նախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների»,- նշված է հայտարարության մեջ։
«Հայաքվեն» շեշտում է, որ արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ:
Միավորումը իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում տուրք չտալ գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին և իրականացնել արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները:
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։