https://arm.sputniknews.ru/20260522/chenq-kaskatsum-hajvoghutjany-putiny-zu-gvortsvoghutjunneri-ardjunavetutjan-masin-102513764.html
Չենք կասկածում հաջողությանը. Պուտինը՝ ԶՈւ գործողությունների արդյունավետության մասին
Չենք կասկածում հաջողությանը. Պուտինը՝ ԶՈւ գործողությունների արդյունավետության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի կորուստներն ու զոհերը հատուկ ռազմական գործողության գոտում իզուր չեն։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T21:00+0400
2026-05-22T21:00+0400
2026-05-22T21:56+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
զինված ուժեր
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100507593_0:0:1600:901_1920x0_80_0_0_fcaa6f1c46fd9b4d031301cfecde9028.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուսական անօդաչու համակարգերի արդյունավետությունը բարելավվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ռուսաստանի ղեկավարը Կրեմլում հանդիպում է անցկացրել «Հերոսների ժամանակը» ծրագրի շրջանավարտների հետ։Ինչպես ընդգծել է ՌԴ առաջնորդը, Ռուսաստանի կորուստներն ու զոհերը հատուկ ռազմական գործողության գոտում իզուր չեն։«Մեր բոլոր կորուստներն ու զոհերը իզուր չեն։ Չկա ոչ մի իզուր զոհ, ոչ մի կորուստ», – ասել է Պուտինը։Նա հայտարարել է, որ Ռուսաստանի հակառակորդը չի կարողանա հասնել իր ցանկալի արդյունքին։«Վստահ եմ, որ հակառակորդը չի կարողանա հասնել իր ուզած արդյունքին հենց այն պատճառով, որ մենք հասկանում ենք, թե ինչ ենք անում, հասկանում ենք, թե ինչի համար ենք պայքարում և ում դեմ ենք պայքարում», – ասել է ՌԴ առաջնորդը։Պուտինը, մասնավորապես, նշել է, որ «Արևելք» և «Դնեպր» զորախմբերի մարտիկներն այսօր հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները Զապորոժիեի ուղղությամբ։Նա նշել է, որ Ռուսաստանը չի կասկածում ՌԴ զինվորականների հաջողությանը։«Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեր ընկերներին, որոնք այսօր ռազմաճակատում են, որոնց հաջողության մեջ մենք չենք կասկածում։ Հանուն Ռուսաստանի», – ասել է Պուտինը։«Հերոսների ժամանակը» ծրագիրն իրականացնում է նախագահական ակադեմիայի պետական կառավարման բարձրագույն դպրոցը՝ «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» նախագահական հարթակի հետ համատեղ։ Այն մեկնարկել է 2024 թվականի մայիսին, և երկու տարվա ուսումնառության ընթացքում 82 շրջանավարտներից 70-ը նշանակվել են պետական և մունիցիպալ կառավարման համակարգի, պետական ընկերությունների և զարգացման ինստիտուտների տարբեր պաշտոններում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100507593_83:0:1570:1115_1920x0_80_0_0_c776d503b1326a6fb75bb0df6fcebc76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, զինված ուժեր, ուկրաինա
վլադիմիր պուտին, ռուսաստան, զինված ուժեր, ուկրաինա
Չենք կասկածում հաջողությանը. Պուտինը՝ ԶՈւ գործողությունների արդյունավետության մասին
21:00 22.05.2026 (Թարմացված է: 21:56 22.05.2026) ՌԴ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի կորուստներն ու զոհերը հատուկ ռազմական գործողության գոտում իզուր չեն։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուսական անօդաչու համակարգերի արդյունավետությունը բարելավվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը Կրեմլում հանդիպում է անցկացրել «Հերոսների ժամանակը» ծրագրի շրջանավարտների հետ։
«Դրանց (անօդաչու համակարգերի – խմբ.) արդյունավետությունը բարելավվում է, և դա ճշտմարտություն է։ Եվ հայտնվում են նոր համակարգեր, որոնք ավելի ու ավելի լավ են կատարում իրենց խնդիրները, սա աշխատանքի կարևորագույն արդյունք է», – ասել է Պուտինը։
Ինչպես ընդգծել է ՌԴ առաջնորդը, Ռուսաստանի կորուստներն ու զոհերը հատուկ ռազմական գործողության գոտում իզուր չեն։
«Մեր բոլոր կորուստներն ու զոհերը իզուր չեն։ Չկա ոչ մի իզուր զոհ, ոչ մի կորուստ», – ասել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանի հակառակորդը չի կարողանա հասնել իր ցանկալի արդյունքին։
«Վստահ եմ, որ հակառակորդը չի կարողանա հասնել իր ուզած արդյունքին հենց այն պատճառով, որ մենք հասկանում ենք, թե ինչ ենք անում, հասկանում ենք, թե ինչի համար ենք պայքարում և ում դեմ ենք պայքարում», – ասել է ՌԴ առաջնորդը։
Պուտինը, մասնավորապես, նշել է, որ «Արևելք» և «Դնեպր» զորախմբերի մարտիկներն այսօր հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները Զապորոժիեի ուղղությամբ։
«Այսօր մեր և՛ «Արևելք» և՛ «Դնեպր» զորախմբերի մարտիկները բավական հաջող ու արժանապատվորեն կատարում են իրենց մարտական առաջադրանքները Զապորոժիեի ուղղությամբ։ Ամեն օր վստահ առաջ են շարժվում, նրանց շարժումը շատ նկատելի է», – ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը չի կասկածում ՌԴ զինվորականների հաջողությանը։
«Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեր ընկերներին, որոնք այսօր ռազմաճակատում են, որոնց հաջողության մեջ մենք չենք կասկածում։ Հանուն Ռուսաստանի», – ասել է Պուտինը։
«Հերոսների ժամանակը» ծրագիրն իրականացնում է նախագահական ակադեմիայի պետական կառավարման բարձրագույն դպրոցը՝ «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» նախագահական հարթակի հետ համատեղ։ Այն մեկնարկել է 2024 թվականի մայիսին, և երկու տարվա ուսումնառության ընթացքում 82 շրջանավարտներից 70-ը նշանակվել են պետական և մունիցիպալ կառավարման համակարգի, պետական ընկերությունների և զարգացման ինստիտուտների տարբեր պաշտոններում։