00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ասա՝ ո՞վ ա. Փաշինյանը պահանջում է Կարապետյանից բացահայտել, թե ով է գործարքի առաջարկ արել

© Photo : press office of the Civil Contract Party Նիկոլ Փաշինյանը ընտրարշավին
Նիկոլ Փաշինյանը ընտրարշավին - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2026
Նիկոլ Փաշինյանը ընտրարշավին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրեն առաջարկել են հետ կանգնել իր խոսքերից՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասի, թե ով է կոնկրետ իրեն գործարքի առաջարկ արել։
Ավելի վաղ` Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրեն բանտախցում, Մոսկվայի ընկերների միջոցով, առաջարկել են հետ կանգնել իր խոսքերից՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ, բայց ինքը մերժել է։
«Կալուգացի՛, ասա՝ ո՞վ ա առաջարկել, ո՞վ, անուն-ազգանուն և էդ պոտենցիալ առաջարկողի աշխատանքի վայրը, որտե՞ղ ա նա հիմա աշխատում։ Ասա՝ ո՞վ ա առաջարկել և որտե՞ղ ա նա աշխատում։ Եթե չասեցիր, ուրեմն...»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին առաջարկել է նաև «դիետա» պահել, քանի որ ըստ Փաշինյանի` Կարապետյանը դատարանում Չինաստանից բերված ուժեղ սնկեր է ուտելու ու հալյուցինացիաների մեջ է ընկնելու։
Հիշեցնենք` մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։
Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին նրա հայտարարության համար։
Լրահոս
0