00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՊՀ–ն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում. Միշուստին

© Sputnik / Александр Миридонов / Անցնել մեդիապահոց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին
 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2026
Բաժանորդագրվել
Միխայիլ Միշուստինի խոսքով՝ հունվար-փետրվար ամիսներին ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 6,5%-ով:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԱՊՀ-ն ամրապնդում է իր դիրքերն ու կարգավիճակը միջազգային ասպարեզում։ Այս մասին Աշխաբադում համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Անկախ պետությունների համագործակցությունն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Անցած տարվա աշնանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը դիտորդի կարգավիճակ է շնորհվել»,–խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ասել է Միշուստինը:

Նրա խոսքով՝ «ԱՊՀ պլյուս» ձևաչափը կօգնի գործարկել նոր նախաձեռնություններ, ինչպես նաև ավելի արդյունավետ համակարգել լոգիստիկ երթուղիները, տրանսպորտային ոլորտի թվայնացումն ու արդյունաբերական կոոպերացիան:
Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է նաև համագործակցության տարածքում էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխշահավետ նախագծերի մեկնարկի կարևորությունը:
ՌԴ–ն ԱՊՀ երկրների հետ ձևավորել է առանձնահատուկ հարաբերություններ. Պուտին
Միշուստինի խոսքով՝ ԱՊՀ շրջանակում ձևավորվել են պատմականորեն հաստատված առևտրատնտեսական և հումանիտար կապերի ամրապնդման արդյունավետ գործիքներ: Նա նշել է, որ ԱՊՀ երկրները պետք է ընդհանուր հայեցակարգերի մշակումից ավելի ակտիվորեն անցնեն ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական կիրառման։
«Պետք է գործարկել կոնկրետ փոխշահավետ նախագծեր՝ նախապատվությունը տալով այն ուղղություններին, որոնք կարող են արագ տնտեսական արդյունք ապահովել մեր երկրների համար։ Դրանք են, առաջին հերթին, էներգետիկան, տրանսպորտն ու լոգիստիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու թվայնացումը։ Այդպես մենք կկարողանանք իրացնել համագործակցության ինտեգրացիոն ներուժը՝ ի բարօրություն մեր պետությունների քաղաքացիների։ Վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել»,-ասել է Միշուստինը:
ՌԴ վարչապետը հայտնել է նաև, որ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ աճել է գրեթե 6,5%-ով:
Հայաստանն ԱՊՀ առաջատարներից է հեռահաղորդակցության շուկայի ճյուղային կարգավորման մակարդակով
«Ձևավորվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության եզակի ձևաչափ, որը շոշափելի օգուտ է բերում մեր բոլոր երկրներին։ Դա վերաբերում է, օրինակ, առևտրային կապերին։ Այսպես. ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 6,5%-ով»,-նշել է Միշուստինը:
Նա հավելել է, որ ԱՊՀ անդամ երկրները, օգտագործելով առկա ինտեգրացիոն ներուժը, շարունակում են պայմաններ ստեղծել համագործակցության ժողովուրդների կյանքի որակի բարելավման և ազգային տնտեսությունների ամրապնդման համար:
Հիշեցնենք` ԱՊՀ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը։ Մոլդովան դե յուրե անդամ է, սակայն ներկայում դադարեցրել է մասնակցությունը նիստերին և չեղարկում է կնքված պայմանագրերը:
Լրահոս
0