https://arm.sputniknews.ru/20260521/uzhegh-hajastani-alaverdu-grasenjaknerum-khuzarkutjunner-en-kan-dzerbakalvatsner-102450538.html
«Ուժեղ Հայաստանի» Ալավերդու գրասենյակներում խուզարկություններ են. կան ձերբակալվածներ
«Ուժեղ Հայաստանի» Ալավերդու գրասենյակներում խուզարկություններ են. կան ձերբակալվածներ
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T16:17+0400
2026-05-21T16:17+0400
2026-05-21T16:17+0400
հակակոռուպցիոն կոմիտե
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ալավերդի
խուզարկություն
ձերբակալություն
ձայնագրություն
ընտրակաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911249_0:133:2560:1573_1920x0_80_0_0_6fb89df6d095e8fadb023fdea0aa819d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Կան ձերբակալվածներ։Ըստ տարածած հաղորդագրության` ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ «Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել»,–նշվում է հաղորդագրության մեջ։Կոմիտեն հաղորդագրության կից ձայնագրություն է հրապարակել, որտեղ ինչ–որ մարդիկ իբր խոսում են այս կամ այն անձին «100–ով, 150–ով կամ 200–ով» այս կամ այն գործին նշանակելու մասին։Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
ալավերդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911249_0:0:2276:1706_1920x0_80_0_0_558f2ad8e27cadbbb9d2140418822036.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակակոռուպցիոն կոմիտե, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ալավերդի, խուզարկություն, ձերբակալություն, ձայնագրություն, ընտրակաշառք
հակակոռուպցիոն կոմիտե, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ալավերդի, խուզարկություն, ձերբակալություն, ձայնագրություն, ընտրակաշառք
«Ուժեղ Հայաստանի» Ալավերդու գրասենյակներում խուզարկություններ են. կան ձերբակալվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Կան ձերբակալվածներ։
Ըստ տարածած
հաղորդագրության` ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ «Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն հաղորդագրության կից ձայնագրություն է հրապարակել, որտեղ ինչ–որ մարդիկ իբր խոսում են այս կամ այն անձին «100–ով, 150–ով կամ 200–ով» այս կամ այն գործին նշանակելու մասին։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։