00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ․ Մարուքյան

© Photo : press office of the Bright Armenia PartyԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2026
Բաժանորդագրվել
Ըստ Մարուքյանի` ՍԴ–ում սահմանազատման կանոնակարգը քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման։ Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ ընթացող քարոզարշավի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Արդեն մոտ մի քանի օր է՝ համացանցում տարածվել է տեղեկություն, որ Google քարտեզով ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշենի անվանումը փոփոխված է ադրբեջանականով, ՀՀ քարտեզից էլ դուրս է բերված։
«Սոցցանցերում մարդիկ անհանգիստ են, խոսում են Տիգրանաշենի անվանումը փոխելու մասին։ Սահմանազատման մասին կանոնակարգը հաստատելը վիճակվել էր Սահմանադրական դատարանին։ ՍԴ–ում սա քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։ Կանոնակարգում որևէ քարտեզ չի կցվել, ուղղակի գրվել է Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 1976 թվականի ԽՍՀ գլխավոր շտաբի հերթապահության մեջ դրված մի քարտեզով։ Ստացվում է, որ ՍԴ–ն հաստատել է մի կանոնակարգ, որտեղ խոսվում է հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին, բայց չկա քարտեզ, հետևաբար պարզ չէ` ինչ խնդիրների կարող ենք հանգել։ Այդ մասին մենք իմանում ենք Ադրբեջանից ու Google քարտեզից»,– ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով` ՍԴ սահմանազատման կանոնակարգը բավարար չէ սահմանազատում իրականացնելու համար, քանի որ դրանով չի հաստատվել կոնկրետ քարտեզ։ «Լուսավոր Հայաստանը» պնդում է` սահմանազատման կանոնակարգին պետք է կցվի քարտեզ, որտեղ Ադրբեջանին հանձնելու որևէ անկլավ ՀՀ–ում չկա ու բանակցություններով հարցը փակել։
Ըստ Մարուքյանի` տվյալ կանոնակարգով ՍԴ–ն նաև որոշել է, որ Սահմանադրության նախաբանը որևէ խնդիր չի առաջացնում հարևան պետությունների հետ հարաբերություններում և տարածքային որևէ պահանջ չկա։ Պնդեց` այս ամենից ելնելով` Սահմանադրության նախաբանը փոխելու, ինչպես նաև դրա համար հանրաքվե իրականացնելու կարիք չի տեսնում։
«Նման հանրաքվե անցկացնելը նշանակում է, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի պահանջը (փոխել ՀՀ սահմանադրությունը, հանել նախաբանը, որտեղ Անկախության հռչակագիրն է – խմբ.), անտեսում որոշումը, արհամարհում է սեփական Սահմանադրական դատարանը։ Եթե հիմա արդեն չեն չոքել, ապա հունիսի 7-ից հետո այս հարցերն անպայման կչոքեն հայ ազգի առաջ։ ՍԴ–ն պետք է տեր կանգնի իր որոշմանը»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք` Google քարտեզում Տիգրանաշենն ադրբեջանական անվանումով փոխվել է ոչ հիմա, այդ մասին հիշատակում եղել է դեռ 2025 թվականի նոյեմբերին, բայց հստակ երբ է փոխվել` անհայտ է։ Մի բան է պարզ, դա արվել է 2021 թվականից հետո։ Փոփոխությունը տեղի է ունեցել միջազգային (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն) տարբերակում։ Հայերեն և ռուսերեն տարբերակներում անվանումների 2 տարբերակն էլ կա։
Լրահոս
0