00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քննարկվում է Արցախի ինստիտուտների վերականգնման հարցը. ԶԼՄ

© SputnikԱրցախի ներկայացուցչություն
Արցախի ներկայացուցչություն - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2026
Բաժանորդագրվել
Արցախի մի շարք ՀԿ–ներ դիմել են ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին` բարձրացնելով սկզբունքային հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Արցախյան շրջանակներում քննարկվում է Արցախի պետական ինստիտուտների լիարժեք գործունեության վերականգնման հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց։ Արցախյան շրջանակներում հակառակ գործընթացն է հասունանում. քննարկվում է Արցախի ինստիտուտների, այդ թվում` նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։ Ամիսներ առաջ արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմել էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին և խորհրդարանական խմբակցություններին` բարձրացնելով մի շարք սկզբունքային հարցեր»,– գրում է թերթը։
Պարբերականի տեղեկություններով` այդ հարցերը վերաբերել են Արցախի պետական ինստիտուտների ամբողջական և լիարժեք գործունեությանը, Արցախում պարբերաբար շրջանառվող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ պարզաբանումներին, ինչպես նաև այլ հրատապ խնդիրների։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախի մշտական ներկայացուցչության շենքը գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Նա ընդգծեց` թույլ չի տա, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։
Լրահոս
0