00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ պատժաչափեր են սահմանված ընտրական խախտումների համար. պարզաբանում է նախկին նախարարը

Բաժանորդագրվել
Տուգանքները կարող են լինել 200 հազարից մինչև 800 հազար դրամ։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Նախընտրական քարոզչության կարգը խախտելու համար օրենքը նախատեսում է քրեական և վարչական պատասխանատվություն։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում տեսաուղերձով մանրամասնել է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մեխանիզմները, որոնք կիրառվում են քարոզարշավի կանոնները խախտելու դեպքում։ Իրավաբանի փոխանցմամբ՝ օրենսդրությունը հստակ սահմանազատում է պատասխանատվության տեսակները՝ կախված արարքի ծանրությունից և բնույթից։ Ըստ նրա` քարոզչությանն առնչվող ամենակոպիտ խախտումները մտնում են քրեական իրավունքի տիրույթ։
«Քրեական պատասխանատվությունը նախատեսված է նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու, նախընտրական քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար։ Մնացած տարբեր խախտումների համար, որոնք տարբեր են, և Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության կարգը խախտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն»,– նշել է նա։
Հովհաննիսյանը ներկայացրել է թե որ դեպքերում պաշտոնատար անձինք կամ լրատվամիջոցները կարող են ենթարկվել խոշոր տուգանքների։
«Եթե քարոզչության իրավունք չունեցող պաշտոնատար անձը ներգրավվի գործընթացում, տուգանքը կազմում է 200.000-ից 400.000 դրամ։ Պաշտոնատար անձանց կողմից վարչական ռեսուրսի կիրառումը առաջացնում է 400.000-ից 800.000 դրամի պատասխանատվություն։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ քարոզչության շրջանում լրագրողական կամ սոցիոլոգիական հարցումների հրապարակման հատուկ կանոնները խախտելու համար սահմանված են բարձր տուգանքներ՝ ընդհուպ մինչև 400.000 կամ 600.000 դրամ»,– ներկայացրել է Հովհաննիսյանը։
ՄԻՊ–ը վտանգավոր է համարում քարոզարշավին վիրավորանք և բռնություն քարոզող խոսույթը
Նախկին նախարարը հավելել է, որ առանձին վարչական պատասխանատվություն է սահմանված նաև «լռության օրը» և բուն քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելու համար, ինչը նպատակ ունի ապահովելու քաղաքացիների ազատ ու անկաշկանդ ընտրության իրավունքը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0