https://arm.sputniknews.ru/20260521/hh-taratsqic-sigi-dzknkiti-artahanman-zhamanakavvor-argelqy-erkaradzgvec-6-amsvov-102426694.html
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց 6 ամսով
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց 6 ամսով
Sputnik Արմենիա
Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T11:01+0400
2026-05-21T11:01+0400
2026-05-21T11:01+0400
հայաստան
սիգ
ձկնկիթ
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961706_0:83:1600:983_1920x0_80_0_0_b818fa71e17af9ef002c808fb3f4c1ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Ժամանակավոր արգելքը կգործի այս տարվա հուլիսի 6–ից:Կառավարությունից նշում են, որ վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը:Որոշման ընդունումը, ըստ կառավարության հիմնավորման, պայմանավորված է միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից։2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961706_90:0:1510:1065_1920x0_80_0_0_156d17f7db8def122bb2ad794f5dfc26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիգ, ձկնկիթ, արտահանում
հայաստան, սիգ, ձկնկիթ, արտահանում
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց 6 ամսով
Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ժամանակավոր արգելքը կգործի այս տարվա հուլիսի 6–ից:
Կառավարությունից նշում են, որ վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը:
«Այս որոշմամբ ակնկալվում է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը կբարելավվի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության կպահպանվի և կբարելավվի կենսապաշարների կայուն օգտագործումը, կպահպանվի սիգի կայուն զանգվածը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Որոշման ընդունումը, ըստ կառավարության հիմնավորման, պայմանավորված է միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից։