https://arm.sputniknews.ru/20260521/ete-nvormal-erkrum-apreinq-kyh-n-petq-e-chegharker-pashinjani-grancumy-surenjanc-102436258.html
Եթե նորմալ երկրում ապրեինք, ԿԸՀ–ն պետք է չեղարկեր Փաշինյանի գրանցումը․ Սուրենյանց
Եթե նորմալ երկրում ապրեինք, ԿԸՀ–ն պետք է չեղարկեր Փաշինյանի գրանցումը․ Սուրենյանց
Sputnik Արմենիա
Սուրեն Սուրենյանցի կարծիքով` միայն երեկ Փաշինյանն այնքան ապօրինություններ է գործել, որ դրանք բավարար են նրա ցմահ ազատազրկման համար։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T12:43+0400
2026-05-21T12:43+0400
2026-05-21T12:56+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
անդրանիկ թևանյան
սուրեն սուրենյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70534855_0:55:1600:955_1920x0_80_0_0_c53fb88901761c3d4e36d46c5bdc7ba3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ուղիղ հրահանգ է տալիս իր քաղաքական հակառակորդի վերաբերյալ, ու հիմա քննչական մարմինները «պարտավոր են» բավարարել նրա երևակայությունը։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ միայն երեկ Փաշինյանն այնքան ապօրինություններ է գործել, որ դրանք բավարար են նրա ցմահ ազատազրկման համար։ Նա շեշտեց՝ Փաշինյանն այս պահին պաշտոնապես արձակուրդում է, հետևաբար իրավապահ մարմինները, նրան ենթակա կառույցներն իրավունք չունեին նրան որևէ բան զեկուցելու։Նա ընդգծեց՝ արևմտյան ինստիտուտներն այսօր խուլ ու համր են դարձել՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով և աչք են փակում Փաշինյանի քայլերի վրա։ Սուրենյանցը վստահ է՝ եթե, օրինակ, փորձի ինքը Փաշինյանի խոսույթի 1 տոկոսն օգտագործել, չի էլ հասցնելու ասուլիսի վայրից դուրս գալ. իրավապահները կգան իր հետևից։Սուրենյանցի կարծիքով՝ Փաշինյանը տեղեկություն ունի, որ եթե ընտրությունները քիչ թե շատ քաղաքակիրթ ու արդար մթնոլորտում անցկացվեն, ապա ՔՊ-ն տանուլ է տալու։ Ուստի միտումնավոր գնում է սադրանքի երկու նպատակով՝ կա՛մ հրահրել քաղաքացիական բախումներ, որ իր ռեպրեսիաներն ինչ-որ կերպ կարողանա լեգիտիմացնել, կա՛մ ծայրահեղ դեպքում նույնիսկ ընտրությունները հետաձգելով։ Քաղաքական գործիչը չի բացառում, որ Փաշինյանը կարող է գնալ Զելենսկու ճանապարհով՝ ռազմական դրություն հայտարարի երկրում դրա համար։ Սուրենյանցը վստահ է՝ ընտրություններ + փողոց տարբերակով է հնարավոր ՔՊ-ին հաղթել, միաժամանակ չտրվել սադրանքներին՝ «Նիկոլ Փաշինյանի լայնածավալ ռեպրեսիաներին ալիբի» չտալու համար։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70534855_50:0:1474:1068_1920x0_80_0_0_1ecec8b10736cef86fafd93798da72bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան, սուրեն սուրենյանց
հայաստան, նիկոլ փաշինյան, անդրանիկ թևանյան, սուրեն սուրենյանց
Եթե նորմալ երկրում ապրեինք, ԿԸՀ–ն պետք է չեղարկեր Փաշինյանի գրանցումը․ Սուրենյանց
12:43 21.05.2026 (Թարմացված է: 12:56 21.05.2026) Սուրեն Սուրենյանցի կարծիքով` միայն երեկ Փաշինյանն այնքան ապօրինություններ է գործել, որ դրանք բավարար են նրա ցմահ ազատազրկման համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ուղիղ հրահանգ է տալիս իր քաղաքական հակառակորդի վերաբերյալ, ու հիմա քննչական մարմինները «պարտավոր են» բավարարել նրա երևակայությունը։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
Մայիսի 20-ին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ
Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն
ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։
«Անմեղության կանխավարկածի ինստիտուտի վրա թքած ունի, բնականոն և իրավաչափ քննության ինստիտուտի վրա թքած ունի։ Ինքը որոշել է, հոդվածը դրել է, հիմա իր գրպանում տեղավորված քննչական մարմինները պարտավոր են այդ մեկ մարդու հիվանդ երևակայությանն իրավական փաթեթավորում տալ։ Սա ողբերգություն է»,- հայտարարեց Սուրենյանցը։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ միայն երեկ Փաշինյանն այնքան ապօրինություններ է գործել, որ դրանք բավարար են նրա ցմահ ազատազրկման համար։ Նա շեշտեց՝ Փաշինյանն այս պահին պաշտոնապես արձակուրդում է, հետևաբար իրավապահ մարմինները, նրան ենթակա կառույցներն իրավունք չունեին նրան որևէ բան զեկուցելու։
«Ապօրինի զեկուցել են, հերիք չէ, ինքն էլ ապօրինաբար այդ զեկույցներն օգտագործել է իր մրցակիցներից մեկի դեմ ռեպրեսիա սանձազերծելու համար։ Սա նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն իրականում արձակուրդի ռեժիմում չէ, գործ ունենք կեղծ արձակուրդի հետ, սա բավարար պատճառ է, որ ԿԸՀ-ն չեղարկի նրա գրանցումը։ Եթե ապրենք նորմալ երկրում, եվրադիտորդներ կան, որ կուրծք են ծեծում ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկ ընտրական համակարգի, թափանցիկ ընտրական պրոցեսի համար, էս մարդիկ էս մասին պետք է բարձրաձայնեն»,- շեշտեց Սուրենյանցը։
Նա ընդգծեց՝ արևմտյան ինստիտուտներն այսօր խուլ ու համր են դարձել՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով և աչք են փակում Փաշինյանի քայլերի վրա։ Սուրենյանցը վստահ է՝ եթե, օրինակ, փորձի ինքը Փաշինյանի խոսույթի 1 տոկոսն օգտագործել, չի էլ հասցնելու ասուլիսի վայրից դուրս գալ. իրավապահները կգան իր հետևից։
Սուրենյանցի կարծիքով՝ Փաշինյանը տեղեկություն ունի, որ եթե ընտրությունները քիչ թե շատ քաղաքակիրթ ու արդար մթնոլորտում անցկացվեն, ապա ՔՊ-ն տանուլ է տալու։ Ուստի միտումնավոր գնում է սադրանքի երկու նպատակով՝ կա՛մ հրահրել քաղաքացիական բախումներ, որ իր ռեպրեսիաներն ինչ-որ կերպ կարողանա լեգիտիմացնել, կա՛մ ծայրահեղ դեպքում նույնիսկ ընտրությունները հետաձգելով։ Քաղաքական գործիչը չի բացառում, որ Փաշինյանը կարող է գնալ Զելենսկու ճանապարհով՝ ռազմական դրություն հայտարարի երկրում դրա համար։ Սուրենյանցը վստահ է՝ ընտրություններ + փողոց տարբերակով է հնարավոր ՔՊ-ին հաղթել, միաժամանակ չտրվել սադրանքներին՝ «Նիկոլ Փաշինյանի լայնածավալ ռեպրեսիաներին ալիբի» չտալու համար։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։