00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Այս տարի ՀՀ–ում 12–րդ դասարանը կավարտի ավելի քան 22 հազար աշակերտ. նախարար

© Sputnik / Aram NersesyanՎերջին զանգ
Վերջին զանգ - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2026
Վերջին զանգ
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մայիսի 22–ին ակտիվ համագործակցելու են ՀՀ ՆԳՆ–ի հետ։


ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Այս տարի Հայաստանում 12–րդ դասարանն ավարտում են ավելի քան 22 հազար երեխա, իսկ 9–րդ դասարանը` ավելի քան 39 հազար երեխա։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ի դեպ, այսօրվա նիստը կրկին վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավով պայմանավորված, արձակուրդի մեջ է։
Նա հիշեցրեց, որ վաղը` մայիսի 22–ին, Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»։ Նախարարը շնորհավորեց բոլոր շրջանավարտներից` մաղթելով հաջողություններ։
«Հուսով եմ, որ օրն իսկապես կանցնի տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,– ասաց նախարարը` ավելացնելով, որ վաղն ակտիվ համագործակցելու են ՀՀ ներքին գործերի նախարարության հետ։
Մհեր Գրիգորյանը կես կատակ, կես լուրջ հույս հայտնեց, որ շատ շուտով «Վերջին զանգ» միջոցառումն այլևս չեն կապի ՆԳՆ–ի հետ։
Լրահոս
0