https://arm.sputniknews.ru/20260520/varchapetn-ughigh-eterum-handznararum-e-gvorts-harucel-bhk-i-ardzaganqy-pashinjanin-102419114.html
Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել․ ԲՀԿ-ի արձագանքը Փաշինյանին
Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել․ ԲՀԿ-ի արձագանքը Փաշինյանին
Sputnik Արմենիա
ԲՀԿ-ի գնահատմամբ՝ իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T23:28+0400
2026-05-20T23:28+0400
2026-05-20T23:28+0400
իվետա տոնոյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
անդրանիկ թևանյան
քարոզարշավ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102182377_0:36:853:516_1920x0_80_0_0_d63719ca0dd3e21e0c071a33e7320634.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց, երբ երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ-ն պետք է գործ հարուցի ու ժամեր անց անում է դա։ Այս մասին հայտարություն է տարածել ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ շեշտելով, որ փաստացի վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։Այսօր Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ԲՀԿ-ի գնահատմամբ՝ իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։«Բարգավաճ Հայաստանը» կոչ է անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։ Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102182377_27:0:786:569_1920x0_80_0_0_c82beefb17888917accc17c959eb8f8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), անդրանիկ թևանյան, քարոզարշավ, նիկոլ փաշինյան
իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), անդրանիկ թևանյան, քարոզարշավ, նիկոլ փաշինյան
Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել․ ԲՀԿ-ի արձագանքը Փաշինյանին
ԲՀԿ-ի գնահատմամբ՝ իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց, երբ երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ-ն պետք է գործ հարուցի ու ժամեր անց անում է դա։ Այս մասին
հայտարություն է տարածել ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ շեշտելով, որ փաստացի վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։
Այսօր Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն
ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։
«Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։ Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ»,- գրել է Տոնոյանը։
ԲՀԿ-ի գնահատմամբ՝ իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։
«Բարգավաճ Հայաստանը» կոչ է անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։