00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ուժեղ Հայաստանում» ձերբակալություններից հետո խուզարկվել է գնդապետ Սուքիասյանի տունը

© Sputnik«Ուժեղ Հայաստանի» դրոշ
«Ուժեղ Հայաստանի» դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
«Ուժեղ Հայաստանի» դրոշ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. «Ուժեղ Հայաստանի» համակիրների ձերբակալություններից հետո խուզարկվել է նաև գնդապետ Նաիրի Սուքիասյանի բնակարանը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, երեկ ձերբակալվել էին մի խումբ անձինք, նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։
«Ձերբակալվածների թվում եղել է նաև 2 կին։ Նույն գործընթացի շրջանակում իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանը»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել ավելի քան 10 քաղաքացու, որոնք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և աջակիցներ էին։ Նրանցից 3-ը ձերբակալված են։ Ըստ կոմիտեի` վերջինները մեղադրվում են ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու համար։
Լրահոս
0