https://arm.sputniknews.ru/20260520/putini-erkorja-ajcn-avartvec-rd-nakhagahy-meknel-e-pekinic-102408333.html
Պուտինի երկօրյա այցն ավարտվեց. ՌԴ նախագահը մեկնեց Պեկինից
Պուտինի երկօրյա այցն ավարտվեց. ՌԴ նախագահը մեկնեց Պեկինից
Sputnik Արմենիա
Պուտինը Չինաստան էր մեկնել պաշտոնական այցով։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T19:04+0400
2026-05-20T19:04+0400
2026-05-20T19:32+0400
ռուսաստան
չինաստան
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102407342_0:0:1178:664_1920x0_80_0_0_4e92a2e24292f83b676c5df4bc4e8c4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցն ավարտվեց, և նա մեկնեց Պեկինից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։Օդանավակայանում շարվել էին պատվո պահակախմբի վաշտի մարտիկները։ Բացի այդ Ռուսաստանի նախագահին ճանապարհելու էին եկել մի խումբ դպրոցականներ, որոնք ծածանում էին ռուսական և չինական դրոշներն ու բացականչում. «Ջերմորեն ճանապարհում ենք»։Հիշեցնենք` Պուտինը Չինաստան ժամանեց մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին ռուս-չինական բանակցություններ անցկացվեցին։ 42 փաստաթուղթ ստորագրվեց, որոնք վերաբերում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, գիտության, կրթության և այլ ոլորտների։Երկու երկրները համատեղ հայտարարություն ընդունեցին համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների, բարեկամության և համագործակցության խորացման վերաբերյալ։Ռուսաստանի և Չինաստանի միջև զբոսաշրջային ճանապարհորդությունների համար առանց վիզայի ռեժիմը երկարաձգվեց մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զրուցեցին թեյի շուրջ` քննարկելով միջազգային արդիական հարցեր։ ՌԴ նախագահը հանդիպեց նաև չինացի ինժեներ Պեն Պայի հետ, որին տեսել էր 2000 թվականին Չինաստան կատարած իր առաջին այցի ժամանակ, երբ Պայը դեռ երեխա էր։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Սի Ծինփինը Ռուսաստանի առաջնորդի այցը հաջողված և արդյունավետ որակեց։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин завершил двухдневный визит в Китай.
Sputnik Արմենիա
Путин завершил двухдневный визит в Китай.
2026-05-20T19:04+0400
true
PT0M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102407342_286:0:1178:669_1920x0_80_0_0_0b27bae1acae1fe435ade4051b52890d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պուտինի երկօրյա այցն ավարտվեց. ՌԴ նախագահը մեկնեց Պեկինից
19:04 20.05.2026 (Թարմացված է: 19:32 20.05.2026) Պուտինը Չինաստան էր մեկնել պաշտոնական այցով։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցն ավարտվեց, և նա մեկնեց Պեկինից։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Օդանավակայանում շարվել էին պատվո պահակախմբի վաշտի մարտիկները։ Բացի այդ Ռուսաստանի նախագահին ճանապարհելու էին եկել մի խումբ դպրոցականներ, որոնք ծածանում էին ռուսական և չինական դրոշներն ու բացականչում. «Ջերմորեն ճանապարհում ենք»։
Հիշեցնենք` Պուտինը Չինաստան ժամանեց
մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին ռուս-չինական բանակցություններ անցկացվեցին։ 42 փաստաթուղթ ստորագրվեց, որոնք վերաբերում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, գիտության, կրթության և այլ ոլորտների։
Երկու երկրները համատեղ
հայտարարություն ընդունեցին համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների, բարեկամության և համագործակցության խորացման վերաբերյալ։
Ռուսաստանի և Չինաստանի միջև զբոսաշրջային ճանապարհորդությունների համար առանց վիզայի ռեժիմը երկարաձգվեց մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը զրուցեցին թեյի շուրջ` քննարկելով միջազգային արդիական հարցեր։ ՌԴ նախագահը հանդիպեց նաև չինացի ինժեներ Պեն Պայի հետ, որին տեսել էր 2000 թվականին Չինաստան կատարած իր առաջին այցի ժամանակ, երբ Պայը դեռ երեխա էր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Սի Ծինփինը Ռուսաստանի առաջնորդի այցը հաջողված և արդյունավետ որակեց։