https://arm.sputniknews.ru/20260520/petq-e-harcum-anenq-parzelu-qpum-tsvarats-turqakan-gvortsakalnerin-karapetjan-102403144.html
Պետք է հարցում անենք` պարզելու ՔՊ–ում ծվարած թուրքական գործակալներին. Կարապետյան
Պետք է հարցում անենք` պարզելու ՔՊ–ում ծվարած թուրքական գործակալներին. Կարապետյան
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը նշեց` ամենակարևորն այն է, որ մեր հասարակությունը կարող է վստահ լինել` իրենց ընտանիքի անդամները միշտ զբաղվել են գործարարությամբ։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T17:22+0400
2026-05-20T17:22+0400
2026-05-20T17:25+0400
հայաստան
թուրքիա
նարեկ կարապետյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
գործակալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102401284_0:0:1280:720_1920x0_80_0_0_729aadc68bc23fc5bd3b713569e2892d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ Թուրքիայում սովորած և այդ երկրի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչներ կան, հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի, որպեսզի վերհանի Թուրքիայի գործակալներին։ Երևանի Աջափնյակ վարչական համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են համապատասխան հարցումներ անել` պարզելու «The Insider» լրատվամիջոցի հրապարակման իսկությունը։«The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում է արել, ըստ որի` Սամվել Կարապետյանը ՌԴ–ում արտասահմանյան անձնագիր է ստացել 1999 թվականին, և, ըստ արտահոսած տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։Փաշինյանի ձեռքի գործն է. Կարապետյանը` ԱԴԾ աշխատակից լինելու վերաբերյալ հրապարակման մասին«Մենք պետք է հարցում կատարենք, ու հայկական հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի` պարզելու համար իշխող կուսակցության մեջ Թուրքիայում սովորած, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչների անցյալի մասին տեղեկություններ, որպեսզի հնարավորություն ունենանք գործակալներին վերհանել, մեր երկիրն այսօրվա բերողներին վերհանել։ Դա առաջնային խնդիր է»,– ընդգծեց Կարապետյանը։Նա նշեց` ամենակարևորն այն է, որ հասարակությունը վստահ լինի` իրենց ընտանիքի անդամները միշտ զբաղվել են գործարարությամբ։«Ինչ վերաբերում է քաղաքական շրջանակներում ծվարած, Թուրքիայում կրթություն ստացած գործիչներին, որոնք նաև քաղաքական ազդեցություն ունեն հայ–թուրքական բանակցությունների վրա, մենք պետք է հետաքննենք, տեսնենք` ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, հերքում է, որ այնտեղ կրթություն է ստացել։ Ալեքսանյան Ալիկն այդ մասին տվյալներ է հրապարակել, որից հետո նա (ակնարկում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին. խմբ.) անգամ չի բարեհաճել մեր հասարակությանը պատասխանել, թե ինչու է խաբել»,– ասաց Կարապետյանը։Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը դեռ անցած տարի հայտարարել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը 2017–18 թթ. սովորել է Ստամբուլի համալսարանում և զբաղվել «գիտական գործունեությամբ»։ Նա նշել էր նաև, որ Թուրքիա աշխատանքի մեկնող հայերը, որպես կանոն, գտնվում են թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Ռուբինյանն իր հերթին հերքել էր այդ լուրը` պնդելով, թե Թուրքիայում երբեք չի սովորել, 3 երկրում է կրթություն ստացել՝ Երևանում, Անգլիայում և Լեհաստանում:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102401284_163:0:1123:720_1920x0_80_0_0_0a953c4bea40fd8af005d74d8d2076d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, նարեկ կարապետյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), գործակալ, видео
հայաստան, թուրքիա, նարեկ կարապետյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), գործակալ, видео
Պետք է հարցում անենք` պարզելու ՔՊ–ում ծվարած թուրքական գործակալներին. Կարապետյան
17:22 20.05.2026 (Թարմացված է: 17:25 20.05.2026) Նարեկ Կարապետյանը նշեց` ամենակարևորն այն է, որ մեր հասարակությունը կարող է վստահ լինել` իրենց ընտանիքի անդամները միշտ զբաղվել են գործարարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ Թուրքիայում սովորած և այդ երկրի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչներ կան, հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի, որպեսզի վերհանի Թուրքիայի գործակալներին։ Երևանի Աջափնյակ վարչական համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են համապատասխան հարցումներ անել` պարզելու «The Insider» լրատվամիջոցի հրապարակման իսկությունը։
«The Insider» լրատվամիջոցը մայիսի 19-ին հրապարակում է արել, ըստ որի` Սամվել Կարապետյանը ՌԴ–ում արտասահմանյան անձնագիր է ստացել 1999 թվականին, և, ըստ արտահոսած տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։
«Մենք պետք է հարցում կատարենք, ու հայկական հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի` պարզելու համար իշխող կուսակցության մեջ Թուրքիայում սովորած, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչների անցյալի մասին տեղեկություններ, որպեսզի հնարավորություն ունենանք գործակալներին վերհանել, մեր երկիրն այսօրվա բերողներին վերհանել։ Դա առաջնային խնդիր է»,– ընդգծեց Կարապետյանը։
Նա նշեց` ամենակարևորն այն է, որ հասարակությունը վստահ լինի` իրենց ընտանիքի անդամները միշտ զբաղվել են գործարարությամբ։
«Ինչ վերաբերում է քաղաքական շրջանակներում ծվարած, Թուրքիայում կրթություն ստացած գործիչներին, որոնք նաև քաղաքական ազդեցություն ունեն հայ–թուրքական բանակցությունների վրա, մենք պետք է հետաքննենք, տեսնենք` ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, հերքում է, որ այնտեղ կրթություն է ստացել։ Ալեքսանյան Ալիկն այդ մասին տվյալներ է հրապարակել, որից հետո նա (ակնարկում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին. խմբ.) անգամ չի բարեհաճել մեր հասարակությանը պատասխանել, թե ինչու է խաբել»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը դեռ անցած տարի հայտարարել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը 2017–18 թթ. սովորել է Ստամբուլի համալսարանում և զբաղվել «գիտական գործունեությամբ»։ Նա նշել էր նաև, որ Թուրքիա աշխատանքի մեկնող հայերը, որպես կանոն, գտնվում են թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։
Ռուբինյանն իր հերթին հերքել էր այդ լուրը` պնդելով, թե Թուրքիայում երբեք չի սովորել, 3 երկրում է կրթություն ստացել՝ Երևանում, Անգլիայում և Լեհաստանում: