00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պատշգամբի փլուզում Սևաստոպոլում. տուժել է 9 անչափահաս, 3-ը ծանր վիճակում են

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցКапельница в больнице
Капельница в больнице - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
Պատշգամբի փլուզման փաստով հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ճշտված տվյալներով՝ Սևաստոպոլում դպրոցի պատշգամբի փլուզման հետևանքով տուժել է 9 երեխա, նրանցից 3–ը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
Ավելի վաղ մարզպետը հայտարարել էր, որ դպրոցում պատշգամբի փլուզման հետևանքով տուժել է 10 մարդ։
«Ճշտված տվյալներով՝ թիվ 13 դպրոցում, որտեղ այսօր պատշգամբ է փլուզվել, տուժել է 9 երեխա՝ 17 տարեկան 6 տղա և 3 աղջիկ՝ շրջանավարտներ։ Երեք դպրոցականի վիճակը ծանր է, մնացածինը՝ միջին ծանրության։ Բոլոր երեխաները հիվանդանոցում են, բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ ամբողջ բուժօգնությունը»,-Telegram-ալիքում գրել է Ռազվոժաևը։
Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, պատահարի պատճառները կպարզվեն։
Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ պատշգամբի փլուզման փաստով հարուցվել է քրեական գործ։
Երևանում պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է 2–րդ հարկից լվացք կախելու պահին
Լրահոս
0