https://arm.sputniknews.ru/20260520/ngnn-verjin-zangi-orerin-dprvocnerum-uzheghacvats-tsarajutjun-kirakanacni-102415080.html
ՆԳՆ–ն «Վերջին զանգի» օրերին դպրոցներում ուժեղացված ծառայություն կիրականացնի
ՆԳՆ–ն «Վերջին զանգի» օրերին դպրոցներում ուժեղացված ծառայություն կիրականացնի
Sputnik Արմենիա
Ոստիկաններն անզիջում են լինելու ոչ սթափ վիճակում վարորդների նկատմամբ և նաև անչափահասների կողմից ավտոմեքենա վարելու դեպքերին են խիստ արձագանքելու։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T20:34+0400
2026-05-20T20:34+0400
2026-05-20T20:34+0400
հայաստան
վերջին զանգ
դպրոց
ոստիկան
կամո ցուցուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102414396_0:100:1920:1180_1920x0_80_0_0_e715dfdc351735667ead2feab03c6782.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Վերջին զանգի» օրերին դպրոցներում և ժամանցի վայրերում ուժեղացված ծառայություն է իրականացնելու։ Ինչպես տեղեկացնում է գերատեսչությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ մայիսի 22-23-ին հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։Հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով կկիրառվեն հավելյալ անվտանգային մեխանիզմներ։Պարեկային ծառայությունը վերահսկողություն կիրականացնի բանուկ խաչմերուկներում, հանդիսությունների սրահներին հարակից տարածքներում։Գվարդիայի ծառայողները կապահովեն հասարակական կարգի պահպանումը։ Համայնքային ոստիկանները ծառայություն կիրականացնեն առանձնացված տարածքներում և ռիսկային գոտիներում։Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։Ցուցուլյանը հրահանգել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցն անչափահասին վստահելու դեպքերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102414396_107:0:1814:1280_1920x0_80_0_0_ecc14fe6d84ee23d42fc4c7bee9f6da3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերջին զանգ, դպրոց, ոստիկան, կամո ցուցուլյան
հայաստան, վերջին զանգ, դպրոց, ոստիկան, կամո ցուցուլյան
ՆԳՆ–ն «Վերջին զանգի» օրերին դպրոցներում ուժեղացված ծառայություն կիրականացնի
Ոստիկաններն անզիջում են լինելու ոչ սթափ վիճակում վարորդների նկատմամբ և նաև անչափահասների կողմից ավտոմեքենա վարելու դեպքերին են խիստ արձագանքելու։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Վերջին զանգի» օրերին դպրոցներում և ժամանցի վայրերում ուժեղացված ծառայություն է իրականացնելու։ Ինչպես տեղեկացնում է
գերատեսչությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ մայիսի 22-23-ին հասարակական կարգի պահպանման ու անվտանգության ապահովման պատշաճ կազմակերպման նպատակով։
Հանրապետության 1051 դպրոցներում, ինչպես նաև ժամանցի վայրերում անցկացվող միջոցառումների ժամանակ պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով կկիրառվեն հավելյալ անվտանգային մեխանիզմներ։
«Կայուն պահակակետերի և շրջիկ ծառայությունների ներգրավմամբ դպրոցներում և հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն․ ներգրավված են լինելու ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունները»,–ասված է հաղորդագրությունում։
Պարեկային ծառայությունը վերահսկողություն կիրականացնի բանուկ խաչմերուկներում, հանդիսությունների սրահներին հարակից տարածքներում։
Գվարդիայի ծառայողները կապահովեն հասարակական կարգի պահպանումը։ Համայնքային ոստիկանները ծառայություն կիրականացնեն առանձնացված տարածքներում և ռիսկային գոտիներում։
Անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով ժամանցի վայրերում ծառայություն կիրականացնեն նաև քրեական ոստիկանները։
Ցուցուլյանը հրահանգել է անզիջում մոտեցում ցուցաբերել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցն անչափահասին վստահելու դեպքերին։