00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոսկվան չի կարող ընդունել ՀՀ ղեկավարության գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում. Գալուզին

© Sputnik / Григорий СысоевՄիխայիլ Գալուզին
Միխայիլ Գալուզին - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է պայմանագրեր՝ պարտավորվելով խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել, խոչընդոտել կամ սպառնալ եվրասիական տնտեսական ինտեգրացիային։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում որդեգրած գիծը, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը։ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որն այսօր վարում է Հայաստանի ղեկավարությունը, որ նա կպահպանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես ասած, չի անցել Եվրոպական միության անդամակցությանը: Նման մոտեցումները մեզ չեն կարող բավարարել. դրանք բացարձակապես անընդունելի են»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը։
Դրանցում հստակ նշված է, որ Հայաստանը, ինչպես միության մյուս անդամները, պարտավոր է պահպանել պայմանագրի դրույթները և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել, խոչընդոտել կամ սպառնալ եվրասիական տնտեսական ինտեգրացիային։
«Միաժամանակ երկու միության անդամ լինելը, ըստ կարգի, անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու հարսանիքների ժամանակ պարել»,- հավելել է Գալուզինը։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը միայն պոպուլիստական կարգախոս է, որն օգտագործում են Բրյուսելում, նույն մեթոդները կիրառվում էին և Ուկրաինայի, և Մոլդովայի նկատմամբ, իսկ այսօր կիրառվում են Հայաստանի նկատմամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին կայացած բանակցությունների ժամանակ նշել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելն ըստ սահմանման անհնար է: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա, սակայն դա ի վնաս ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման է: Պուտինը մայիսի 9-ին առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ-ի շուրջ Հայաստանի ծրագրերի հարցը:
Լրահոս
0