00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լեհաստանը Կիևից պահանջել է «ավելի ճշգրիտ ընտրել հարձակումների թիրախները»

© Sputnik / Алексей ВитвицкийՎլադիսլավ Կոսինյակ-Կամիշ
Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշ - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր արձակել Բալթյան երկրների տարածքից:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Կիևին հորդորել է այնպես անել, որ ուկրաինական դրոնները չհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների տարածքներում:
Նախօրեին Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտնել է, որ երկրի օդային տարածքում ռումինական կործանիչը ուկրաինական դրոն է խոցել:
«Երեկ էստոնիայի տարածքում դրոն է խոցվել։ Անօդաչու թռչող սարքը գործարկվել է Ուկրաինայի կողմից: Ուկրաինան պետք է շատ ավելի ճշգրիտ ընտրի թիրախները, որպեսզի դա չսպառնա ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությանը»,-ասել է Կոսինյակ-Կամիշը ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը նախապատրաստվում է Ռուսաստանի թիկունքային շրջաններին մի շարք նոր ահաբեկչական հարվածներ հասցնել: Կիևը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր արձակել Բալթյան երկրների տարածքից։
Նշենք, որ 2022 թվականի նոյեմբերին ուկրաինական Ս-300 զենիթային համալիրի հրթիռն ընկել էր լեհական Պշևոդուվ գյուղում և սպանել երկու ֆերմերի։ Այն ժամանակ Վարշավան նախ փորձում էր մեղադրել Ռուսաստանին, բայց հրթիռի բեկորների ու տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո փոխեց հռետորաբանությունն ու միջադեպը անվանեց «ողբերգական պատահականություն»։
Լրահոս
0