https://arm.sputniknews.ru/20260520/kiranci-hvogheri-mi-masy-hasaneli-che-gjughacinerin-mijadeperic-khusapelu-hamar-aats-102344337.html
Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ
Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ
Sputnik Արմենիա
Սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո որոշ հողատարածքների սեփականատերեր հասանելիություն չունեն իրենց հողերին։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T08:55+0400
2026-05-20T08:55+0400
2026-05-20T08:55+0400
կիրանց
բերքաբեր
սահմանազատում
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26790809_0:167:1601:1067_1920x0_80_0_0_dad619464d61a5cdf55855f67446ea99.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik, Դավիթ Գալստյան. Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից։Մենք ԱԱԾ-ին հարցրել էինք՝ արդյո՞ք Կիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին՝ սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։Ազգային անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ կատարել, և պատասխանեցին միայն մեկ ամիս անց։ԱԱԾ-ում նշել են, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում։«Իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ՝ հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով»,- հայտնել են ԱԱԾ-ից։Նշենք, որ մոտակա ժամանակներս այնտեղ սահմանազատում չի նախատեսվում։Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողեր մուտք գործելու խնդիրների մասին Sputnik Արմենիան գրել էր նաև նախկինում։Ավելի վաղ ներկայացրել էինք, թե քարտեզի վրա ինչ տեսք ունեն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման հետևանքները։
կիրանց
բերքաբեր
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26790809_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e1076b6e8c7f1a2f3848cd8dd85de232.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիրանց, բերքաբեր, սահմանազատում, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
կիրանց, բերքաբեր, սահմանազատում, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Կիրանցի հողերի մի մասը հասանելի չէ գյուղացիներին միջադեպերից խուսափելու համար. ԱԱԾ
Սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո որոշ հողատարածքների սեփականատերեր հասանելիություն չունեն իրենց հողերին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik, Դավիթ Գալստյան. Կիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքները այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից։
Մենք ԱԱԾ-ին հարցրել էինք՝ արդյո՞ք Կիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին՝ սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։
Ազգային անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, որ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանքներ կատարել, և պատասխանեցին միայն մեկ ամիս անց։
ԱԱԾ-ում նշել են, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում։
«Իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ՝ հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Նշենք, որ մոտակա ժամանակներս այնտեղ սահմանազատում չի նախատեսվում։
Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողեր մուտք գործելու խնդիրների մասին
Sputnik Արմենիան գրել էր նաև նախկինում։Ավելի վաղ ներկայացրել էինք, թե քարտեզի վրա ինչ տեսք ունեն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման հետևանքները։