Ծեծկռտուք Արարատի մարզում. գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 14–ամյա տղա
10:54 19.05.2026 (Թարմացված է: 10:56 19.05.2026)

© Photo : ՀՀ առողջապահության նախարարություն
Բաժանորդագրվել
Ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում վիճաբանությանը մասնակցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանատան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո 14–ամյա անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14–ին` ժամը 15։00-ի սահմաններում։ Իրավահները պարզել են, որ Այգեզարդ գյուղի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Գենրիխ Ս․-ի, 14-ամյա Ա․ Հ․-ի, 14-ամյա Ա․ Հ․-ի և վերջիններիս ընկերների միջև։
Ձերբակալվել է Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներին ծեծի ենթարկած կասկածյալը. ՆԳՆ
Կայքի տեղեկություններով` վիճաբանության ընթացքում Գենրիխ Ս․-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ա․ Հ․-ի դեմքին, գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո փոխադարձ հարվածներ են հասցվել։
Արդյունքում, ըստ shamshyan.com–ի, 14–ամյա Ա․ Հ․–ն «Գանգուղեղային վնասվածք (ԳՈՒՎ) հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։
Ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում վիճաբանությանը մասնակցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։