ՌԴ ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ուկրաինական 315 անօդաչու է խոցել Ռուսաստանի մարզերի օդում. ՊՆ
09:55 19.05.2026 (Թարմացված է: 09:57 19.05.2026)

© Sputnik / Владимир Баранов
Բաժանորդագրվել
Անօդաչուները խոցվել են 19 մարզերի և Ազովի ծովի ջրատարածքում:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերի օդում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 315 ԱԹՍ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 315 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռյազանի, Ռոստովի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Ազովի ծովի ջրատարածքում»,-նշված է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
