https://arm.sputniknews.ru/20260519/qarvozarshavum-71-khakhtman-ahazang-e-stacel--mets-masy-veraberum-e-qp-in-ardar-qve-102345789.html
Քարոզարշավում 71 խախտման ահազանգ է ստացել, մեծ մասը վերաբերում է ՔՊ-ին. «Արդար քվե»
Քարոզարշավում 71 խախտման ահազանգ է ստացել, մեծ մասը վերաբերում է ՔՊ-ին. «Արդար քվե»
Sputnik Արմենիա
Դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով՝ խախտումների քանակով 3-րդ տեղում անչափահասների ու երեխաների ներգրավումն է քարոզարշավում։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T15:07+0400
2026-05-19T15:07+0400
2026-05-19T15:09+0400
դիտորդ
դիտորդական առաքելություն
քարոզարշավ
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102346007_0:0:1600:900_1920x0_80_0_0_1346faf1b6dda5dde36c2e21f659507d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Արդար քվե» դիտորդական առաքելությունը մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ստացել է պաշտոնական քարոզարշավի կանոնների 78 առերևույթ խախտման մասին ահազանգ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ իրավաբանական խմբի հետ խորհրդակցության արդյունքում այդ դեպքերից առանձնացրել են 71-ը։«Արդար քվե» դիտորդական առաքելությունը 2 դիմում է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կապված ՔՊ-ի կողմից թույլ տրված առերևույթ իրավախախտումների հետ։«Մեկն այն է, որ ՀՀ վարչապետը պաշտոնական կայքէջով է իրականացնում իր ընտրարշավը, հաջորդը՝ առանց սեփականատիրոջ համաձայնության քարոզչական նյութերի փակցնելն է մասնավոր տարածքներում։ Այս դեպքերով ԿԸՀ-ն վարչական վարույթ չի նախաձեռնել»,– մանրամասնեց Սոնյա Համբարձումյանը։Հարցին, թե 71 խախտումների գերակշիռ մասն ո՞ր քաղաքական ուժին է վերաբերում, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը պատասխանեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։Բանախոսները տեղեկացրին, որ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը ստեղծվել է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից։ Ըստ նրանց՝ դիտորդ դառնալու 119 հայտ են ստացել, սակայն ընդունել են 25-ը։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102346007_197:0:1397:900_1920x0_80_0_0_bc1537a161d3218b8d816c632bea9590.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիտորդ, դիտորդական առաքելություն, քարոզարշավ, խախտում
դիտորդ, դիտորդական առաքելություն, քարոզարշավ, խախտում
Քարոզարշավում 71 խախտման ահազանգ է ստացել, մեծ մասը վերաբերում է ՔՊ-ին. «Արդար քվե»
15:07 19.05.2026 (Թարմացված է: 15:09 19.05.2026) Դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով՝ խախտումների քանակով 3-րդ տեղում անչափահասների ու երեխաների ներգրավումն է քարոզարշավում։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Արդար քվե» դիտորդական առաքելությունը մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ստացել է պաշտոնական քարոզարշավի կանոնների 78 առերևույթ խախտման մասին ահազանգ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ իրավաբանական խմբի հետ խորհրդակցության արդյունքում այդ դեպքերից առանձնացրել են 71-ը։
«16 դեպք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին է, 12 դեպք՝ ատելության խոսքի, նվաստացման և քաղաքական անհանդուրժողականության։ Հիշեցնեմ, որ այս ամենն ընդամենը 7-8 օրվա ընթացքում ենք ստացել։ 3-րդ տեղում անչափահասների ու երեխաների ներգրավումն է քարոզարշավում՝ 7 դեպք»,– ասաց Համբարձումյանը։
«Արդար քվե» դիտորդական առաքելությունը 2 դիմում է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կապված ՔՊ-ի կողմից թույլ տրված առերևույթ իրավախախտումների հետ։
«Մեկն այն է, որ ՀՀ վարչապետը պաշտոնական կայքէջով է իրականացնում իր ընտրարշավը, հաջորդը՝ առանց սեփականատիրոջ համաձայնության քարոզչական նյութերի փակցնելն է մասնավոր տարածքներում։ Այս դեպքերով ԿԸՀ-ն վարչական վարույթ չի նախաձեռնել»,– մանրամասնեց Սոնյա Համբարձումյանը։
Հարցին, թե 71 խախտումների գերակշիռ մասն ո՞ր քաղաքական ուժին է վերաբերում, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը պատասխանեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Եթե միայն 16-ը պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման մասին են, ապա թվերն արդեն վկայում են, որ խախտումները հիմնականում «Քաղաքացիական պայմանագրինն» են»,– ասաց Ավետիսյանը։
Բանախոսները տեղեկացրին, որ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը ստեղծվել է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից։ Ըստ նրանց՝ դիտորդ դառնալու 119 հայտ են ստացել, սակայն ընդունել են 25-ը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։