00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանի ելույթի ժամանակ փակեցին Ազատում այրված զինվորի պապի բերանն ու հեռացրին տարածքից

Բաժանորդագրվել
Փաշինյանն ամբիոնից հայտարարեց, որ պետք չէ նման միջադեպերին ուշադրություն դարձնել։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը կրկին առանց միջադեպի չանցավ. Սպիտակում կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Ազատ գյուղի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, փորձեց դիմել Փաշինյանին, սակայն նրա բերանն անմիջապես փակեցին և հեռացրին տարածքից։
Այդ ընթացքում Փաշինյանն ամբիոնից հայտարարեց, որ պետք չէ նման միջադեպերին ուշադրություն դարձնել։
«Եկեք ուշադրություն չդարձնենք, կալուգացի օլիգարխը 200 հազար է տալիս, ուղարկում է»,– ասաց Փաշինյանը։
Արամ Մանուկյանի պապիկին տարածքից հեռացրած անձինք այդպես էլ չներկայացան։
«Ես հո տեռորի՞ստ չեմ, ստենտավորված մարդ եմ, ինձ ո՞ւր եք տանում։ Իմ պահանջն էի ուզում ասել, որ իմ երեխուն տարան, վառեցին Ազատ գյուղում։ 25 օր էր մնացել Արամիս, որ ծառայությունն ավարտեր։ Չի լսում, չի ընդունում (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին — խմբ.), որ ներկայացնենք խնդիրները։ Երեք տարի է՝ դատը գնում է, բայց մի պատժված չկա. մի զինվոր են բռնել, որ հերթապահ է եղել։ Բա բարձրաստիճան զինվորականնե՞րը, որ ոչ մի բան չեն արել»,– ասաց Արտյոմ Գրիգորյանը։
Տարածքում էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը փորձում էր լրագրողներին սաստել հարցերում՝ հորդորելով, որ թողնեն՝ «մարդը շունչ քաշի»։
Ի պատասխան՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու տարեց մարդու շունչ քաշելու մասին չէր մտածում և չէր հորդորում նրան թողնել, երբ փակել էին նրա բերանը։ Անահիտ Ավանեսյանն այս հարցն անպատասխան թողեց։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Հիշեցնենք` դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։
Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի և ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի նկատմամբ։
Լրահոս
0