https://arm.sputniknews.ru/20260519/pashinjani-dzerqi-gvortsn-e-karapetjany-adts-ashkhatakic-linelu-veraberjal-hraparakman-masin-102353962.html
Փաշինյանի ձեռքի գործն է. Կարապետյանը` ԱԴԾ աշխատակից լինելու վերաբերյալ հրապարակման մասին
Փաշինյանի ձեռքի գործն է. Կարապետյանը` ԱԴԾ աշխատակից լինելու վերաբերյալ հրապարակման մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը խորհուրդ է տալիս «շան տեղ» չդնել նմանատիպ հրապարակումները։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T17:32+0400
2026-05-19T17:32+0400
2026-05-19T17:32+0400
սամվել կարապետյան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102081749_0:0:2560:1440_1920x0_80_0_0_0c1d9dc1013b85f4cd3bd6edab187fed.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անլուրջ է համարում իր` ԱԴԾ աշխատակից լինելու մասին հրապարակումը։ Այս մասին Կարապետյանն ասաց իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ The Insider պարբերականը մայիսի 19-ին հրապարակում է կատարել, որ Սամվել Կարապետյանը ՌԴ արտասահմանյան անձնագիրը ստացել է 1999 թվականին։ Պարբերականը գրել է, որ ըստ արտահոսած տվյալների, իր անձնագրային ֆայլում որպես աշխատանքի վայր է նշված «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։ Ընդգծեց` ՌԴ քաղաքացիություն ինքը ստացել է 1993-1994 թթ.։Հարցին` արդյոք ինքը կապ ունի ԱԴԾ–ի հետ, Կարապետյանը ծիծաղեց, խորհուրդ տվեց նման հրապարակումներին «շան տեղ» չդնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102081749_640:0:2560:1440_1920x0_80_0_0_d3bcf380bfb007ca013dc67c29358c35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , նիկոլ փաշինյան
Փաշինյանի ձեռքի գործն է. Կարապետյանը` ԱԴԾ աշխատակից լինելու վերաբերյալ հրապարակման մասին
Սամվել Կարապետյանը խորհուրդ է տալիս «շան տեղ» չդնել նմանատիպ հրապարակումները։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն անլուրջ է համարում իր` ԱԴԾ աշխատակից լինելու մասին հրապարակումը։ Այս մասին Կարապետյանն ասաց իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ The Insider պարբերականը մայիսի 19-ին հրապարակում է կատարել, որ Սամվել Կարապետյանը ՌԴ արտասահմանյան անձնագիրը ստացել է 1999 թվականին։ Պարբերականը գրել է, որ ըստ արտահոսած տվյալների, իր անձնագրային ֆայլում որպես աշխատանքի վայր է նշված «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն» (ИЦ ФСБ)։
«Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Ես հրապարակումը չեմ տեսել, բայց տենց հարցեր տալիս, գոնե մի ասեք, որ լուրջ հարց եք տալիս»,– ասաց Կարապետյանը։
Ընդգծեց` ՌԴ քաղաքացիություն ինքը ստացել է 1993-1994 թթ.։
Հարցին` արդյոք ինքը կապ ունի ԱԴԾ–ի հետ, Կարապետյանը ծիծաղեց, խորհուրդ տվեց նման հրապարակումներին «շան տեղ» չդնել։