https://arm.sputniknews.ru/20260519/miasnutjan-teveri-qarvozarshavin-qaghaqacinern-ynddimutjan-miavvorman-harcy-bardzradzajnecin-102339866.html
«Միասնության թևերի» քարոզարշավին քաղաքացիներն ընդդիմության միավորման հարցը բարձրաձայնեցին
«Միասնության թևերի» քարոզարշավին քաղաքացիներն ընդդիմության միավորման հարցը բարձրաձայնեցին
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանի համոզմամբ՝ իշխանությունը նախկինների և ներկաների միջև ընտրության արատավոր շղթա է ստեղծել ու վախի մթնոլորտ ձևավորել։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T13:13+0400
2026-05-19T13:13+0400
2026-05-19T16:08+0400
արման թաթոյան
«միասնության թևեր» նախաձեռնություն
դավիթ անանյան
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101980257_0:17:1280:737_1920x0_80_0_0_1b983f8939b4bb5d71fcc916be5d9e99.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավի 12-րդ օրը Վաղարշապատում էր անցկացնում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քաղաքացիներին վստահեցրեց, որ սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ իրենց կուսակցությունն ունի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները։Նշենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները կանցկացվեն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։ Եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա 8%, եթե 4 և ավելի` 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է:Քաղաքացիները նշեցին, որ իրենք կցանկանային, որ ընդդիմությունը մեկ լիդեր ունենար ու առաջ շարժվեր՝ միավորվելով պետական շահի շուրջ։ Այս հարցին կուսակցության անդամ Դավիթ Անանյանը պատասխանեց՝ ասելով, թե զարգացման շուրջ ամեն մեկն իր պատկերացումն ունի։«Կարո՞ղ էինք ավելի համախմբվել։ Այդ բանակցություններն անընդհատ գնացել են, բայց քաղաքականությունն այնպիսի բան է, որ ամեն մեկն իր հաշվարկն ու ուղղությունն ունի։ Մենք ինչքան կարողացել՝ համախմբվել ենք ու միավորվել ենք «Շանթ դաշինք» կուսակցության հետ, որպեսզի մեկ ցուցակով գնանք։ Բոլորը չեն կարող միավորվել, քանի որ բազմաշերտ ենք, ու ամեն մեկն իր միտքն ու ցանկությունն ունի։ Այսինքն՝ նույնիսկ, եթե արդար են ու լավ ցանկություն ունեն, ամեն մեկն իր պատկերացումն ունի»,– պատասխանեց Անանյանը։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101980257_138:0:1142:753_1920x0_80_0_0_c407e207c115cc5b83342bc3a021a3cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, դավիթ անանյան, ազգային ժողովի ընտրություններ
արման թաթոյան, «միասնության թևեր» նախաձեռնություն, դավիթ անանյան, ազգային ժողովի ընտրություններ
«Միասնության թևերի» քարոզարշավին քաղաքացիներն ընդդիմության միավորման հարցը բարձրաձայնեցին
13:13 19.05.2026 (Թարմացված է: 16:08 19.05.2026) Արման Թաթոյանի համոզմամբ՝ իշխանությունը նախկինների և ներկաների միջև ընտրության արատավոր շղթա է ստեղծել ու վախի մթնոլորտ ձևավորել։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավի 12-րդ օրը Վաղարշապատում էր անցկացնում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քաղաքացիներին վստահեցրեց, որ սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ իրենց կուսակցությունն ունի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները։
Նշենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները կանցկացվեն ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր կարգավորումներով։ Օրենսգրքով դաշինքների համար անցողիկ շեմը 8-10 % է։ Եթե դաշինքը կազմված է մինչև 3 կուսակցությունից, ապա 8%, եթե 4 և ավելի` 10%։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է:
«Նիկոլ Փաշինյանը նախկինների ու ներկաների միջև ընտրության արատավոր շղթա է ստեղծել ու վախի մթնոլորտ է ձևավորում, թե այլ ընտրություն չունենք։ Նա փորձում է ցույց տալ, թե աշխարհաքաղաքական ուժերի միջև ընտրություն է կատարվում. ինքն իրեն դիրքավորում է, որպես ԵՄ–ից աջակցություն ստացող, բայց իրականում Ադրբեջանի պաշտպանության ու աջակցության տակ է։ Իրականում պետք է մենք հասկանանք, թե հանուն հայրենիքի ինչ ենք ուզում և առաջնորդվենք Հայաստանի շահով»,– ասաց Թաթոյանը։
Քաղաքացիները նշեցին, որ իրենք կցանկանային, որ ընդդիմությունը մեկ լիդեր ունենար ու առաջ շարժվեր՝ միավորվելով պետական շահի շուրջ։ Այս հարցին կուսակցության անդամ Դավիթ Անանյանը պատասխանեց՝ ասելով, թե զարգացման շուրջ ամեն մեկն իր պատկերացումն ունի։
«Կարո՞ղ էինք ավելի համախմբվել։ Այդ բանակցություններն անընդհատ գնացել են, բայց քաղաքականությունն այնպիսի բան է, որ ամեն մեկն իր հաշվարկն ու ուղղությունն ունի։ Մենք ինչքան կարողացել՝ համախմբվել ենք ու միավորվել ենք «Շանթ դաշինք» կուսակցության հետ, որպեսզի մեկ ցուցակով գնանք։ Բոլորը չեն կարող միավորվել, քանի որ բազմաշերտ ենք, ու ամեն մեկն իր միտքն ու ցանկությունն ունի։ Այսինքն՝ նույնիսկ, եթե արդար են ու լավ ցանկություն ունեն, ամեն մեկն իր պատկերացումն ունի»,– պատասխանեց Անանյանը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։