00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հստակ գնահատականներ է ակնկալում ԵԽԽՎ–ից. հայտարարություն

© SputnikՄայր աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2026
Բաժանորդագրվել
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարել է, որ եկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից բացի այլ կառույց չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը խորապես մտահոգված է ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում անընդունելի քարոզչական միջոցներով և ոչ իրավաչափ ուժի կիրառմամբ։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, այս մասին ասված է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընդունած հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կայացել է այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ
«Թշնամանքի ու ատելության խոսույթը, անվայելուչ և անպարկեշտ բառապաշարը միմիայն պառակտում և առավել բևեռացնում են մեր հասարակությանը։ Լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում հայոց պետականության համար։ Անթույլատրելի է հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես և Հայոց եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը»,– ասված է հայտարարությունում։
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ գնահատականը։
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ ՀՀ–ում եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի, հակառակ երկրի օրենսդրական կարգավորումների և միջազգային իրավունքի՝ պետական լծակների բացահայտ գործադրմամբ շարունակաբար դրվող արգելքների առնչությամբ։
«Հասցեական արձագանք պետք է լինի հարկադրանքի միջոցներով և սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու, մի շարք հոգևորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու դեպքերին։ Անդրադարձ պետք է կատարել նաև եկեղեցական կանոնակարգից շեղված հոգևորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորմամբ հոգևոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերին։ Միջազգային պատկան կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքի են սպասում նաև եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները»,– ասված է հայտարարությունում։
Հոգևորականները մատնանշել են ՔՊ–ի նախընտրական ծրագրում եկեղեցու ազգընտիր Հայրապետի գահընկեցության ճանապարհով եկեղեցու «բարենորոգման» մասին արձանագրված հավակնությունները։
Գերագույն հոգևոր խորհուրդը վերստին արձանագրել է, որ եկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0