https://arm.sputniknews.ru/20260519/magaten-petq-e-hstak-qajler-ani-rd-agnn-mijukajin-anvtangutjan-sparnaliqneri-masin-102370331.html
ՄԱԳԱՏԷ–ն պետք է հստակ քայլեր անի. ՌԴ ԱԳՆ–ն` միջուկային անվտանգության սպառնալիքների մասին
ՄԱԳԱՏԷ–ն պետք է հստակ քայլեր անի. ՌԴ ԱԳՆ–ն` միջուկային անվտանգության սպառնալիքների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը միջուկային անվտանգության հարցում տատանվում է` կախված քաղաքական իրավիճակից։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T23:32+0400
2026-05-19T23:32+0400
2026-05-19T23:34+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_0:0:3037:1708_1920x0_80_0_0_068c7a520c4a20fb840d3dab6893da7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մոսկվան համոզված է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է կոնկրետ քայլեր անի միջուկային անվտանգության սպառնալիքների տարածումը կանխելու համար, ոչ թե կեղծ քաղաքական կոռեկտություն դրսևորի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։Զախարովան նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը միջուկային անվտանգության հարցում տատանվում է` կախված քաղաքական իրավիճակից։Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունները գրեթե համաշխարհային ողբերգության էին հանգեցնում, սակայն որևէ մեկը պատասխանատվություն չի զգում դրա համար։Ինչպես նշել է դիվանագետը, ՄԱԳԱՏԷ-ն կոշտ նախազգուշացում չի արել այն երկրներին, որոնք շարունակում են սրել ռազմական լարվածությունը Իրանի շուրջ և բացահայտորեն հերթական հարձակումներն են նախապատրաստում իրանական քաղաքների և խաղաղ միջուկային օբյեկտների վրա։«Գործակալությունը նախընտրում է լռել այն մասին, որ Իրանում պարզապես անհնար է ստուգողական գործողություններ իրականացնել ռմբակոծությունների պայմաններում, ինչպես նաև դրանց վերսկսման սպառնալիքի տակ», – հայտարարել է Զախարովան։Բացի այդ, նրա խոսքով, ՄԱԳԱՏԷ-ն որևէ կերպ չի արձագանքել մայիսի 16-ին Զապորոժիեի ատոմակայանի 1-ին էներգաբլոկի մոտ պայթուցիկով ուկրաինական անօդաչուի ընկնելու փաստին։«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդարի շրջանի վրա հարվածներով իրավիճակը հասցնում է աղետալի շեմի։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_154:0:2883:2047_1920x0_80_0_0_ce73e73e8408a3001b4e54df51ef84a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, մարիա զախարովա
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, մարիա զախարովա
ՄԱԳԱՏԷ–ն պետք է հստակ քայլեր անի. ՌԴ ԱԳՆ–ն` միջուկային անվտանգության սպառնալիքների մասին
23:32 19.05.2026 (Թարմացված է: 23:34 19.05.2026) ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը միջուկային անվտանգության հարցում տատանվում է` կախված քաղաքական իրավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Մոսկվան համոզված է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է կոնկրետ քայլեր անի միջուկային անվտանգության սպառնալիքների տարածումը կանխելու համար, ոչ թե կեղծ քաղաքական կոռեկտություն դրսևորի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության
կայքում։
Զախարովան նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը միջուկային անվտանգության հարցում տատանվում է` կախված քաղաքական իրավիճակից։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունները գրեթե համաշխարհային ողբերգության էին հանգեցնում, սակայն որևէ մեկը պատասխանատվություն չի զգում դրա համար։
«ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող իրանական միջուկային օբյեկտներին հասցված ամերիկա–իսրայելական հարվածները քիչ էր մնում` հանգեցնեին անդառնալի հետևանքներով համաշխարհային ողբերգության։ Սարսափելի է, որ նրանք, ովքեր իրականացրին այդ ոճրագործությունը, ոչ միայն պատասխանատվություն չեն զգում դրա համար, այլև շարունակում են նոր ռմբակոծություններով վախեցնել Թեհրանին, որպեսզի ավարտին հասցնեն իրենց սկսածը», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։
Ինչպես նշել է դիվանագետը, ՄԱԳԱՏԷ-ն կոշտ նախազգուշացում չի արել այն երկրներին, որոնք շարունակում են սրել ռազմական լարվածությունը Իրանի շուրջ և բացահայտորեն հերթական հարձակումներն են նախապատրաստում իրանական քաղաքների և խաղաղ միջուկային օբյեկտների վրա։
«Գործակալությունը նախընտրում է լռել այն մասին, որ Իրանում պարզապես անհնար է ստուգողական գործողություններ իրականացնել ռմբակոծությունների պայմաններում, ինչպես նաև դրանց վերսկսման սպառնալիքի տակ», – հայտարարել է Զախարովան։
Բացի այդ, նրա խոսքով, ՄԱԳԱՏԷ-ն որևէ կերպ չի արձագանքել մայիսի 16-ին Զապորոժիեի ատոմակայանի 1-ին էներգաբլոկի մոտ պայթուցիկով ուկրաինական անօդաչուի ընկնելու փաստին։
«Ըստ երևույթին, Զապորոժիեի ատոմակայանի տարածքում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հանկարծ կուրացել և խլացել են ուկրաինական անօդաչուի ընկնելու պահին։ Եթե այդպես է, գուցե ժամանա՞կն է նրանց ներառել ուկրաինական զինվորականների զոհերի ցուցակում, իսկ գործակալությունը համապատասխան հարցեր ուղղի Կիևին», – ասվում է մեկնաբանության մեջ։
«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն ավելի վաղ
հայտարարել էր, որ Կիևը Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդարի շրջանի վրա հարվածներով իրավիճակը հասցնում է աղետալի շեմի։