https://arm.sputniknews.ru/20260519/hajastann-u-litvan-razmavarakan-gvortsynkerutjan-pastatught-en-stvoragrel-102337490.html
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել
Sputnik Արմենիա
Նախարարները հույս հայտնեցին, որ նոր փաստաթուղթը կնպաստի հարաբերությունների առավել խորացմանը։ 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T12:43+0400
2026-05-19T12:43+0400
2026-05-19T13:59+0400
արարատ միրզոյան
լիտվա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102340667_0:107:2048:1259_1920x0_80_0_0_1a387e6091f7bac5485dc28dc86dd749.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Լիտվան ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն առաջնահերթ հիմնված են ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Ըստ նրա՝ այս նույն արժեքներն այսօր թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից և հիբրիդային սպառնալիքների ներքո են։ Միրզոյանը շեշտեց, որ սա ևս մեկ ոլորտ է, որտեղ երկու երկրները սերտորեն համագործակցում են՝ հասցեագրելու առկա մարտահրավերները։
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102340667_114:0:1935:1366_1920x0_80_0_0_e254b9931299e7f3dcdc9b2ddec5a5d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լիտվա, հայաստան
արարատ միրզոյան, լիտվա, հայաստան
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել
12:43 19.05.2026 (Թարմացված է: 13:59 19.05.2026) Նախարարները հույս հայտնեցին, որ նոր փաստաթուղթը կնպաստի հարաբերությունների առավել խորացմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ Հայաստանն ու Լիտվան ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերներ են։
Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա և՛ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը, և՛ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն առաջնահերթ հիմնված են ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Ըստ նրա՝ այս նույն արժեքներն այսօր թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից և հիբրիդային սպառնալիքների ներքո են։ Միրզոյանը շեշտեց, որ սա ևս մեկ ոլորտ է, որտեղ երկու երկրները սերտորեն համագործակցում են՝ հասցեագրելու առկա մարտահրավերները։