Գազի թանկացումը կազդի էլեկտրաէներգիայի գնի վրա, բայց 90-ականների ճգնաժամը չի գա. Մեսրոպյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը . Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 35%-ն արտադրվում է ջերմային կայաններում, ուստի կապույտ վառելիքի գնի փոփոխությունն անխուսափելիորեն կազդի նաև հոսանքի սակագնի վրա։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չցանկացավ մեկնաբանել Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող բնական գազի հնարավոր թանկացումը։ Նա ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե որպես քաղաքացի կարող է նման մտահոգություն ունենալ, սակայն ի պաշտոնե զերծ կմնա մեկնաբանություններից։
Մեսրոպյանը, սակայն, շեշտեց՝ եթե իրականությունից բխող պայմանները ստիպեն գնալ այդ քայլին, հանրությունը պետք է պատրաստ լինի։
«Կարծում եմ` առանձնապես ոչ մի աշխարհացունց բան տեղի չի ունենա մեր իրականության մեջ, բայց պետք է հաշվի նստենք այդ հանգամանքի հետ»,– նշեց Մեսրոպյանը։
Հանձնաժողովի ղեկավարը, սակայն, պարզաբանեց, որ սահմանին գազի գնի փոփոխությունը, եթե իրականություն դառնա, ապա չի սահմանափակվի միայն կապույտ վառելիքի թանկացմամբ։ Հիշեցրեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի զգալի մասն արտադրվում է ջերմային կայաններում։
«Կարծում եմ` առանձնապես ոչ մի աշխարհացունց բան տեղի չի ունենա մեր իրականության մեջ, բայց պետք է հաշվի նստենք այդ հանգամանքի հետ»,– նշեց Մեսրոպյանը։
Հանձնաժողովի ղեկավարը, սակայն, պարզաբանեց, որ սահմանին գազի գնի փոփոխությունը, եթե իրականություն դառնա, ապա չի սահմանափակվի միայն կապույտ վառելիքի թանկացմամբ։ Հիշեցրեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի զգալի մասն արտադրվում է ջերմային կայաններում։
«Պետք է հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 35 %-ը արտադրվում է գազային վառելիքով` ջերմային կայաններում։ Հետևաբար, այդ չափաբաժնով նման բացասական ազդեցություն կարող է ունենալ գազի գնի թանկացումը էլեկտրաէներգիայի սակագների վրա»,– շարունակեց նա։
Մեսրոպյանը հավաստիացրեց, որ ՀԾԿՀ թե՛ իր ղեկավարման, թե՛ իրեն նախորդած գործընկերների ղեկավարման տարիներին միշտ արել է հնարավորը, որ ժամանակից շուտ սակագների թանկացում տեղի չունենա, քանի որ սպառողի համար նույնիսկ կես դրամի փոփոխությունն արդեն իսկ ծանր է։
Չնայած հնարավոր տնտեսական բարդություններին՝ ՀԾԿՀ նախագահը հորդորեց խուճապի չմատնվել՝ կտրականապես բացառելով խորը էներգետիկ ճգնաժամի վերադարձը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական առաջընթացն ու Հայաստանում իրականացված բարեփոխումները հուսալի պաշտպանական շերտ են ստեղծել։
«Մենք բարեբախտաբար չենք ունենալու 92, 93, 94 թվականի ծանր էներգետիկ կրիզիսը, այսինքն՝ այդ հովհարային անջատումների տարիները, որովհետև գիտությունը, տեխնոլոգիաները զարգացել են, Հայաստանում էլ, բարեբախտաբար, այս տարիների ընթացքում վերականգնվող էներգետիկայի մասով` հատկապես արևային կայանների մասով, տեխնոլոգիաներ են ներդրվել»,– մանրամասնեց Մեսրոպյանը։
Ամփոփելով զրույցը՝ նա շեշտեց, որ ինքը չէ սակագին որոշողը և չի կարող ոչ հաստատել, ոչ էլ բացառել թանկացումը, այլ ընդամենը կանխատեսում է հնարավոր սցենարները, եթե գազի գինը Հայաստանի համար բարձրանա։
Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին Մոսկվայում կայացել է Փաշինյան–Պուտին հանդիպումը` ընդլայնված և նեղ կազմերով։ Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների տարբեր շերտեր` ռազմականից մինչև տնտեսական։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է ավելի էժան, քան այդ վառելիքի գներն են Եվրոպայում։
Նշենք, որ ներկայում Ռուսաստանը Հայաստանին հազար խորանարդ մետր գազը վաճառում է 177,5 դոլարով։
Նշենք, որ ներկայում Ռուսաստանը Հայաստանին հազար խորանարդ մետր գազը վաճառում է 177,5 դոլարով։