00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանի հանրահավաքին մասնակցելու համար գումար տալու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել

Բաժանորդագրվել
Ըստ ՆԳՆ–ի` երիտասարդներից մեկն ասել է, թե համաքաղաքացին խոստացել է յուրաքանչյուր անձի համար 20 000 դրամ տալ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Երևանի հանրահավաքներից մեկին մասնակցելու համար մարդկանց գումար տալու կասկածանքով 28 և 34 տարեկան տղամարդկանց է ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների գումարի դիմաց իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան։ Հանրահավաքից հետո, երբ տեղափոխել է Արթիկ, երիտասարդը տվել է խոստացված գումարը։ 28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՆԳՆ–ի` նա ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ, նախնական համաձայնությամբ, հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համաքաղաքացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց՝ խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին չորս համաքաղաքացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։
«Ըստ 28-ամյա երիտասարդի՝ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 000 դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին։ Այս մասին նրանցից 2-ը նույնպես հաղորդում են ներկայացրել»,– նշվում է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նշենք, որ ապրիլի 11-ին Երևանում կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համապետական հանրահավաքը։
Լրահոս
0