https://arm.sputniknews.ru/20260518/vladimir-putinn-u-si-tsinpiny-pekinum-shurj-40-pastatught-kstvoragren-ushakvov-102316366.html
Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն. Ուշակով
Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն. Ուշակով
Sputnik Արմենիա
Մոսկվայում հույս ունեն, որ Սի Ծինփինի հետ ավանդական դարձած թեյախմությունը կտևի «որքան հնարավոր է երկար». շփման նման ձևաչափը առաջնորդներին թույլ է տալիս... 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T18:02+0400
2026-05-18T18:02+0400
2026-05-18T18:03+0400
ռուսաստան
չինաստան
վլադիմիր պուտին
սի ծինփին (չինաստանի նախագահ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_0:54:3010:1747_1920x0_80_0_0_537d5339097b35e960b557d231cf8679.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Ռուսաստանի նախագահին կուղեկցեն հինգ փոխվարչապետ, ութ նախարար, Կենտրոնական բանկի և մի շարք պետական կորպորացիաների ղեկավարներ, տարածաշրջանների ղեկավարներ, ինչպես նաև մի քանի համալսարանների ղեկավարներ։Նա նաև հայտնել է, որ այցի ծրագիրը բավականին հագեցած է լինելու։ Պուտինը Չինաստանի Պետական խորհրդի վարչապետի հետ կքննարկի առևտրին վերաբերող հարցեր։ Բացի այդ, ՌԴ-ն և ՉԺՀ-ն աշխատում են չինական շուկա ռուսական գյուղմթերքի մուտքի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով, Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Հարաբերությունների բնույթը համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցություն է։ Ընդ որում՝ ՌԴ և ՉԺՀ արտահանման ու ներմուծման գրեթե բոլոր գործառնություններն իրականացվում են ռուբլով և յուանով։ Նրա խոսքով՝ սա լավ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինեն հարևան պետությունների կապերը։ Դրան զուգահեռ, արտաքին քաղաքական դիրքորոշումները մեծապես համընկնում են, շատ հարցերում՝ 100%-ով։«Ռուսաստանն ու Չինաստանը ընկերություն չեն անում ընդդեմ ինչ-որ մեկի, այլ աշխատում են հանուն խաղաղության և բարգավաճման»,- հայտարարել է Ուշակովը։Նա նշել է, որ Չինաստանի օդանավակայանում Պուտինին կդիմավորի ՉԺՀ արտգործնախարար Վան Ին։ Պատվո պահակախմբի վաշտի մասնակցությամբ հանդիսավոր արարողությունից հետո Պուտինը կուղևորվի «Դյաոյույտայ» պետական նստավայր։ Երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ ռուս-չինական բանակցությունները սպասվում են մայիսի 20-ին։ Ծրագիրը կսկսվի առավոտյան՝ Պեկինի կենտրոնական հրապարակում Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական դիմավորման արարողությամբ։Ուշակովի խոսքով՝ աշխատանքային ծրագրի եզրափակիչ կետը կլինի մայիսի 20-ին Պուտինի զրույցը ՉԺՀ նախագահի հետ թեյի սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ հանդիպմանը յուրաքանչյուր կողմից պատվիրակության չորսական անդամ է հրավիրված։ Մոսկվայում հույս ունեն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցերի ժամանակ արդեն ավանդական դարձած թեյախմությունը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ կտևի «որքան հնարավոր է երկար». շփման նման ձևաչափը առաջնորդներին թույլ է տալիս վստահության մթնոլորտում և բարեկամաբար քննարկել ամենակարևոր հարցերը:Նախագահի օգնականը նաև նշել է, որ ուղևորության նախապատրաստման ժամանակ գործընկերներից մի դիտարկում է լսել, թե Չինաստան են տանում կառավարության ղեկավարի բոլոր տեղակալներին՝ Մոսկվայում մենակ թողնելով վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ուշակովը վստահեցրել է` բոլորին ողջ և առողջ հետ կբերեն։Մոսկվան լրջագույն ակնկալիքներ ունի Պուտինի՝ Չինաստան կատարելիք պաշտոնական այցից. Պեսկով
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96475559_106:0:2837:2048_1920x0_80_0_0_e23e70b824ff996ab7d175d69cd9d10d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ)
ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ)
Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն. Ուշակով
18:02 18.05.2026 (Թարմացված է: 18:03 18.05.2026) Մոսկվայում հույս ունեն, որ Սի Ծինփինի հետ ավանդական դարձած թեյախմությունը կտևի «որքան հնարավոր է երկար». շփման նման ձևաչափը առաջնորդներին թույլ է տալիս վստահության մթնոլորտում քննարկել ամենակարևոր հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Պուտինը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Ռուսաստանի նախագահին կուղեկցեն հինգ փոխվարչապետ, ութ նախարար, Կենտրոնական բանկի և մի շարք պետական կորպորացիաների ղեկավարներ, տարածաշրջանների ղեկավարներ, ինչպես նաև մի քանի համալսարանների ղեկավարներ։
«Բանակցությունների ավարտին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս պահին դրանք շուրջ 40-ն են։ 21 փաստաթուղթ համաձայնեցված է այնպես, որ ստորագրվելու է առաջնորդների ներկայությամբ, իսկ մնացածի մասին պարզապես կհայտարարվի արարողության ժամանակ»,- ասել է Ուշակովը։
Նա նաև հայտնել է, որ այցի ծրագիրը բավականին հագեցած է լինելու։ Պուտինը Չինաստանի Պետական խորհրդի վարչապետի հետ կքննարկի առևտրին վերաբերող հարցեր։ Բացի այդ, ՌԴ-ն և ՉԺՀ-ն աշխատում են չինական շուկա ռուսական գյուղմթերքի մուտքի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով, Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Հարաբերությունների բնույթը համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցություն է։ Ընդ որում՝ ՌԴ և ՉԺՀ արտահանման ու ներմուծման գրեթե բոլոր գործառնություններն իրականացվում են ռուբլով և յուանով։ Նրա խոսքով՝ սա լավ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինեն հարևան պետությունների կապերը։ Դրան զուգահեռ, արտաքին քաղաքական դիրքորոշումները մեծապես համընկնում են, շատ հարցերում՝ 100%-ով։
«Ռուսաստանն ու Չինաստանը ընկերություն չեն անում ընդդեմ ինչ-որ մեկի, այլ աշխատում են հանուն խաղաղության և բարգավաճման»,- հայտարարել է Ուշակովը։
Նա նշել է, որ Չինաստանի օդանավակայանում Պուտինին կդիմավորի ՉԺՀ արտգործնախարար Վան Ին։ Պատվո պահակախմբի վաշտի մասնակցությամբ հանդիսավոր արարողությունից հետո Պուտինը կուղևորվի «Դյաոյույտայ» պետական նստավայր։ Երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ ռուս-չինական բանակցությունները սպասվում են մայիսի 20-ին։ Ծրագիրը կսկսվի առավոտյան՝ Պեկինի կենտրոնական հրապարակում Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական դիմավորման արարողությամբ։
Ուշակովի խոսքով՝ աշխատանքային ծրագրի եզրափակիչ կետը կլինի մայիսի 20-ին Պուտինի զրույցը ՉԺՀ նախագահի հետ թեյի սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ հանդիպմանը յուրաքանչյուր կողմից պատվիրակության չորսական անդամ է հրավիրված։ Մոսկվայում հույս ունեն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցերի ժամանակ արդեն ավանդական դարձած թեյախմությունը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ կտևի «որքան հնարավոր է երկար». շփման նման ձևաչափը առաջնորդներին թույլ է տալիս վստահության մթնոլորտում և բարեկամաբար քննարկել ամենակարևոր հարցերը:
Նախագահի օգնականը նաև նշել է, որ ուղևորության նախապատրաստման ժամանակ գործընկերներից մի դիտարկում է լսել, թե Չինաստան են տանում կառավարության ղեկավարի բոլոր տեղակալներին՝ Մոսկվայում մենակ թողնելով վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ուշակովը վստահեցրել է` բոլորին ողջ և առողջ հետ կբերեն։