https://arm.sputniknews.ru/20260518/ukrainakan-ats-i-pajtjuni-hetevanqvov-zvohvel-e--belgvorvodi-erku-bnakich-102302691.html
Ուկրաինական ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով զոհվել է Բելգորոդի երկու բնակիչ
Ուկրաինական ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով զոհվել է Բելգորոդի երկու բնակիչ
Sputnik Արմենիա
Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T13:01+0400
2026-05-18T13:01+0400
2026-05-18T13:01+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101996957_0:96:1024:672_1920x0_80_0_0_2a8f1a45e42fba87e773cde289fadf94.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։Բորիսովի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այժմ պայքարում են տղամարդու կյանքի համար, ով ստացել է որովայնի թափանցող, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ:«Ծանր վիճակում գտնվող ևս մեկ տուժածի շտապօգնության բրիգադը տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Հարձակման վայրում վնասվել են մի քանի ավտոմեքենաներ», - հավելել է օպերատիվ շտաբը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101996957_0:0:1024:768_1920x0_80_0_0_1a6100a6ab5c77df8dab8279d16ac286.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, ուկրաինա, պատերազմ
բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինական ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով զոհվել է Բելգորոդի երկու բնակիչ
Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
«Ուկրաինայի զինված ուժերի կողմից ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, երկուսը վիրավորվել են։ Բորիսովի շրջանի Բորիսովկա ավանում թշնամու դրոնի պայթյունի հետևանքով երկու տղամարդ մահացել է տեղում՝ նախքան շտապօգնության բրիգադի ժամանումը», - ասվում է MAX հարթակում շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Բորիսովի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այժմ պայքարում են տղամարդու կյանքի համար, ով ստացել է որովայնի թափանցող, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ:
«Ծանր վիճակում գտնվող ևս մեկ տուժածի շտապօգնության բրիգադը տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Հարձակման վայրում վնասվել են մի քանի ավտոմեքենաներ», - հավելել է օպերատիվ շտաբը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։