https://arm.sputniknews.ru/20260518/tigran-avinjany-erashkhavvorum-e-pashinjani-het-vitshats-bzhshkuhin-ashkhatanqic-chi-azatvi-102315307.html
Տիգրան Ավինյանը երաշխավորում է` Փաշինյանի հետ վիճած բժշկուհին աշխատանքից չի ազատվի
Տիգրան Ավինյանը երաշխավորում է` Փաշինյանի հետ վիճած բժշկուհին աշխատանքից չի ազատվի
Sputnik Արմենիա
Միևնույն ժամանակ քաղաքապետը հայտարարեց, որ իրենք իրենց վիրավորողներին պատասխան են տալու։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T17:24+0400
2026-05-18T17:24+0400
2026-05-18T17:28+0400
տիգրան ավինյան
բժիշկ
քարոզարշավ
վեճ
նիկոլ փաշինյան
արաբկիր վարչական շրջան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102176535_0:72:2560:1512_1920x0_80_0_0_c8fd2de4a4d53791ebd15f3ff9f296e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է, որ ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհուն, կարող են աշխատանքից ազատել։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին, պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։Միևնույն ժամանակ քաղաքապետը հայտարարեց, որ իրենք իրենց վիրավորողներին պատասխան են տալու, բայց դա նաև չի նշանակում, որ մարդը աշխատանքից ազատվելու է կամ նման վտանգ կա։«Ես երաշխավորում եմ, որ նման բան հնարավոր չէ», - հայտարարեց Տիգրան Ավինյանը:Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»:Փաշինյանը հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում:Ավելի ուշ պարզվեց, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է`44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի հարազատ քույրը: ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102176535_10:0:2285:1706_1920x0_80_0_0_e3ed7227492e53d763f37c1ca8034774.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, բժիշկ, քարոզարշավ, վեճ, նիկոլ փաշինյան, արաբկիր վարչական շրջան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
տիգրան ավինյան, բժիշկ, քարոզարշավ, վեճ, նիկոլ փաշինյան, արաբկիր վարչական շրջան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Տիգրան Ավինյանը երաշխավորում է` Փաշինյանի հետ վիճած բժշկուհին աշխատանքից չի ազատվի
17:24 18.05.2026 (Թարմացված է: 17:28 18.05.2026) Միևնույն ժամանակ քաղաքապետը հայտարարեց, որ իրենք իրենց վիրավորողներին պատասխան են տալու։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում է, որ ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհուն, կարող են աշխատանքից ազատել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին,
պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։
«Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ որ, անկախ ամենին ինչից, խոսքը կնոջ մասին է, որը եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», - news.am-ի հետ զրույցում Ավինյանը:
Միևնույն ժամանակ քաղաքապետը հայտարարեց, որ իրենք իրենց վիրավորողներին պատասխան են տալու, բայց դա նաև չի նշանակում, որ մարդը աշխատանքից ազատվելու է կամ նման վտանգ կա։
«Ես երաշխավորում եմ, որ նման բան հնարավոր չէ», - հայտարարեց Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»:
Փաշինյանը հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում:
Ավելի ուշ պարզվեց, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է`44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի հարազատ քույրը:
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։