00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սենդվիչ պանելներ արտադրող իրանական ընկերությունը վերսկսել է մատակարարումները Հայաստան

© SputnikԱմին Ասանի
Ամին Ասանի - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2026
Բաժանորդագրվել
Մարտի վերջին Երևանում կազմակերպված շինարարական ցուցահանդեսին չէին կարողացել մասնակցել ո՛չ իրանական, ՛ոչ էլ հնդկական ընկերությունները։ Այժմ շփումները վերսկսվել են։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Իրանական ընկերությունները վերականգնել են իրենց մասնակցությունը Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին:
«Մենք նախկինում էլ ենք մեր արտադրանքը արտահանել Հայաստան, իսկ վերջերս վերսկսել ենք», - Երևանում կազմակերպված «Construction Expo 2026» ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանական «GharbPanel» ընկերության տեղական ներկայացուցիչ Ամին Ասանին։
Ընկերությունը արտադրում է տարբեր նշանակության սենդվիչ-պանելներ (առանձնատների և պահեստային տարածքների համար), ինչպես նաև պողպատե կարկասների բաղադրիչներ, որոնք կարող են (արտագնա մասնագետների օգնությամբ) տեղում հավաքել պատվիրատուի համար:
«Ձեր շուկայում մրցակցությունը, իհարկե, բարձր է, բայց Իրանը, ի թիվս այլ գործոնների, աշխարհագրորեն ավելի մոտ է, այսինքն՝ լոգիստիկայի ծախսերը մեր դեպքում ավելի քիչ են, առավել ևս, որ մեր գործարանը Թավրիզում է, այսինքն՝ Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու», – ասաց Ասանին:
Նրա խոսքով` հաշվի առնելով հայկական շինարարական շուկայի ակտիվությունը, ընկերությունը ցանկանում է այստեղ մշտական ներկայացուցչություն ստեղծել։
Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված է նաև իրանական մեկ այլ ընկերություն (գազի արդյունաբերական կաթսաներ արտադրող), մինչդեռ Երևանում մարտի վերջին կայացած «Կովկաս. շինարարություն և ինտերիեր» ցուցահանդեսի ժամանակ դատարկ էին թե՛ իրանական, թե՛ հնդկական ընկերությունների տաղավարները (նրանք տեղեր ամրագրել էին, բայց չէին կարողացել գալ):
ՀՀ–ում սոսինձ արտադրողն ընդլայնել է արտահանումը ՌԴ և ցանկանում է դուրս գալ ԱՄԷ շուկա
Լրահոս
0