https://arm.sputniknews.ru/20260518/pezeshqiany-hajtararel-e-vor-hnaravvor-che-irany-hrtirnervov-nvatshel-ev-hamakhmbman-kvoch-e-arel-102308848.html
Փեզեշքիանը հայտարարել է, որ հնարավոր չէ Իրանը հրթիռներով նվաճել. նա համախմբման կոչ է արել
Փեզեշքիանը հայտարարել է, որ հնարավոր չէ Իրանը հրթիռներով նվաճել. նա համախմբման կոչ է արել
Sputnik Արմենիա
Իրանի նախագահի խոսքով՝ հակառակորդները երկրում հակասություններ ստեղծելուն ուղղված ծրագիր են պատրաստել: 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T14:59+0400
2026-05-18T14:59+0400
2026-05-18T15:57+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
մերձավոր արևելք
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0b/81760245_0:62:1600:963_1920x0_80_0_0_2c707d244825fd3b2fba0c11ef7c9a97.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Իրանը հնարավոր չէ գրավել ռումբերով ու հրթիռներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը Իրանում հարվածների համար թիրախների ցուցակ է պատրաստել՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները երկրի վրա:Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի հակառակորդները փորձել են երեք օրում հասնել Իրանում իսլամական համակարգի փլուզմանը, իսկ հիմա երկրում հակասություններ ստեղծելուն ուղղված ծրագիր են պատրաստել:Նախօրեին Թրամփը Իրանին կոչ է արել շտապել ԱՄՆ-ի հետ գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
մերձավոր արևելք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0b/81760245_0:0:1320:989_1920x0_80_0_0_8d69d5357dbb1e971c2427cb672f46aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, մերձավոր արևելք, ամն
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, մերձավոր արևելք, ամն
Փեզեշքիանը հայտարարել է, որ հնարավոր չէ Իրանը հրթիռներով նվաճել. նա համախմբման կոչ է արել
14:59 18.05.2026 (Թարմացված է: 15:57 18.05.2026) Իրանի նախագահի խոսքով՝ հակառակորդները երկրում հակասություններ ստեղծելուն ուղղված ծրագիր են պատրաստել:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Իրանը հնարավոր չէ գրավել ռումբերով ու հրթիռներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը Իրանում հարվածների համար թիրախների ցուցակ է պատրաստել՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները երկրի վրա:
«Ռումբերով և հրթիռներով նրանց չի հաջողվի նվաճել երկիրը, սակայն պառակտմամբ և վեճով նրանք (Իրանի հակառակորդները - խմբ.) կարող են դա անել։ Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միասնությունը, համախմբվածությունը չքանդվեն, իսկ նրանց ձգտումները հաջողության չհասնեն»,-Փեզեշքիանի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի հակառակորդները փորձել են երեք օրում հասնել Իրանում իսլամական համակարգի փլուզմանը, իսկ հիմա երկրում հակասություններ ստեղծելուն ուղղված ծրագիր են պատրաստել:
Նախօրեին Թրամփը Իրանին կոչ է արել շտապել ԱՄՆ-ի հետ գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։