Նախընտրական ամբոխահաճո դրսևորումներ. մասնագետները՝ Փաշինյանի նոր «համաներման» մասին

Երևան, տաքսի, ոստիկանություն. Արխիվային լուսանկար
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Մասնագետը կարծում է, որ այս որոշումը միանշանակ դրական չէ երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքն առանց քննության վերականգնելը ջուրն է գցում ամբողջ աշխատանքը, ֆինանսավորումը, բարեփոխումները, որոնք իրականացվեցին ոստիկանությունում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախագիծը։
Մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել էին վարորդական իրավունքից, առաջարկ արեց. քննություն չեն հանձնի վարորդական վկայականի իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։
«Դա վարքագիծ ձևավորող մեսիջ է հասարակությանը, որ դուք որոշակի հանգամանքների պարագայում, եթե ունենաք անբարենպաստ վարչական ակտ՝ վարորդական իրավունքից զրկվեք, տուգանվեք, և այլն, նախընտրական շրջանում իշխանությունները մի բան կմտածեն, ձեր հարցը կլուծեն»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցրեց՝ 2018թ․-ին էլ նման մի նախադեպ եղավ, երբ տուգանքների համաներում եղավ։
2018թ․ ՀՀ ոստիկանությունը հայտարարել էր, որ նույն թվականի մայիսի 23-ից կվերանայվեն վարչական տուգանքների մասին հազարավոր որոշումները, որոնք ընդունվել են 2012 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ տուգանքները ընդհանուր առմամբ 13,7 միլիարդ դրամ էին կազմում։ Ոստիկանությունը հրապարակել էր այն խախտումների ցանկը, որոնց համար վարորդները ստիպված չեն լինի տուգանք վճարել։
Միաժամանակ, Վարազդատ Հարությունյանն իրավական մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում․ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի մեջ, այսինքն՝ չպետք է հանդես գա որպես կառավարության ղեկավար։

«Սա ուղիղ վարչական ռեսուրսի խախտում է։ Եթե դուք ուսումնասիրեք միջազգային խորհրդատվական ուղեցույցները նախընտրական շրջանի, քարոզչության կազմակերպման, հավասար մրցակցային ընտրությունների ապահովման վերաբերյալ, կտեսնեք, որ կան ստանդարտներ, համաձայն որոնց իշխանության գտնվող ընտրական պայքարի մասնակիցը, այսինքն՝ իշխանական ուժը, պիտի հնարավորինս զերծ մնա որպես կառավարության ներկայացուցիչ քարոզչությանը մասնակցելուց։ Այսինքն՝ իրենց քարոզչությունը որպես կառավարության ներկայացուցիչներ չպիտի իրականացնեն»,- նշեց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է կարգավորումն իրավաչափ, ըստ Հարությունյանի՝ իրավական համապատասխան ակտի ընդունումից հետո իրավաչափ կլինի, այլ հարց է, թե դա որքանով է ճիշտ՝ ալկոհոլ օգտագործելու համար վարորդական իրավունքից զրկված քաղաքացուն վերադարձնել այդ իրավունքը։
Երթևեկության անվտանգության մասնագետ Արսեն Ղազարյանի կարծիքով ևս որոշումը ճիշտ չէ՝ հատկապես հաշվի առնելով երթևեկության անվտանգության պահպանման սկզբունքը։
Երթևեկության անվտանգության մասնագետ Արսեն Ղազարյանի կարծիքով ևս որոշումը ճիշտ չէ՝ հատկապես հաշվի առնելով երթևեկության անվտանգության պահպանման սկզբունքը։
Նա ևս համեմատություն է անցկացնում 2018թ. տուգանքների համաներման հետ՝ այս որոշումներն անվանելով «նախընտրական շրջանում ամբոխահաճո դրսևորումներ»։
Շեշտում է՝ վարորդական իրավունքից զրկված վարորդները կարող են քննություն հանձնել, վերականգնել իրավունքը, իսկ քննություններին պատրաստվելով էլ նաև տեսական գիտելիքներ են ձեռք բերում, որի մի մասը միգուցե և մինչ այդ չունեին։ Ուստի այս կարգը նպաստում էր ավելի կարգապահ վարորդ դառնալուն, հետևաբար՝ երթևեկության լավացմանը։

«Եթե ուզում են իրենց լավություն արած լինեք, որովհետև նրանց մեջ իսկապես խոցելի խմբի մարդիկ կան, որոնց վարորդականով իրավունքը պետք է հանապազօրյա հացը վաստակելու համար, կարող են այդ մարդկանց օգնել, օրինակ, դասընթաց անցկացնելով, որտեղ ոչ այնքան երթևեկության կանոնները կսովորեցնեին, այլև ոչ սթափ վիճակում վարելու հետևանքները, վտանգները, վիճակագրություն ներկայացվեր և այլն»,- կարծում է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ կարելի էր նաև ոչ այնքան խստապահանջ լինել քննության հարցում, օրինակ, արտահերթ օր նշանակեն և այլն։