https://arm.sputniknews.ru/20260518/irany-hakamartutjan-kargavvorman-tsragri-veraberjal-nvor-pataskhan-e-ugharkel-amn-in-102302108.html
Իրանը հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ նոր պատասխան է ուղարկել ԱՄՆ-ին
Իրանը հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ նոր պատասխան է ուղարկել ԱՄՆ-ին
Sputnik Արմենիա
Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության միջնորդը Պակիստանն է։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T12:42+0400
2026-05-18T12:42+0400
2026-05-18T12:43+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ի պատասխան Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման ծրագրում կատարված փոփոխությունների՝ Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել իր դիտողությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Նա ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության միջնորդը Պակիստանն է։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի
ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի
Իրանը հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ նոր պատասխան է ուղարկել ԱՄՆ-ին
12:42 18.05.2026 (Թարմացված է: 12:43 18.05.2026) Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության միջնորդը Պակիստանն է։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ի պատասխան Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման ծրագրում կատարված փոփոխությունների՝ Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել իր դիտողությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Չնայած ԱՄՆ–ի ուղիղ հայտարարությանը, որ մերժում է այս (իրանական-խմբ.) նախագիծը` մենք պակիստանյան կողմի միջոցով մի շարք դիտողություններ և ճշգրտումներ ենք ստացել, որոնք դիտարկել ենք, և, ինչպես հայտարարվել է երեկ, մեր տեսակետը փոխանցել ենք ամերիկյան կողմին», - նշել է Բաղային։
Նա ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության միջնորդը Պակիստանն է։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։